Գյուլենի ստվերը

Այլոց աջակցելու մղումներով տոգորված Էրդողանի ղեկավարած երկրում մինչդեռ շարունակվում են հալածանքները: Օրերս հերթական սկանդալային կալանավորումը տեղի ունեցավ: Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական դատարանի կողմից ստորագրված օրդերի համաձայն՝ նախօրեին ձերբակալված Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչին կալանավորեց: Հիշեցնենք, որ Քըլըչը կասկածվում է 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա թիմակիցների հետ համագործակցության մեջ: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը, սակայն, շտապել է հերքել այս մեղադրանքներն ու հայտարարել ապացույցների անբավարարության մասին՝ կոչ անելով ազատ արձակել Քըլըչին և մյուս իրավապաշտպաններին: Թուրքիայի իրավապահ մարմինները երկրում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում են այս քայլին դիմել: Մարդու իրավունքների պաշտպան, միջազգային Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավար Թաներ Քըլըչին կալանավորելու մասին որոշումը լրջագույն անարդարություն է: Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հաղորդագրության մեջ: «Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն հետապնդումներն ընդդեմ Քըլըչի ու անհապաղ ազատ արձակեն նրան: Քըլըչի դեմ հետաքննությունն ու նրա բանտարկումը այդ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների փաստերը լուսաբանելու պատճառով նրան ու Amnesty International-ին թիրախավորող քաղաքականապես մոտիվացված արշավի հետևանք են»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը մտահոգություն էր հայտնել կատարվածի առնչությամբ: «Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անհապաղ հստակեցնել ներկայացված մեղադրանքները՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենքների: Մասնավորապես կարևոր է հարգել անմեղության կանխավարկածը: Amensty International-ը ժողովրդավարության առանցքային տարրը հանդիսացող քաղաքացիական հասարակության միջազգային հարգարժան անդամ է»,- հայտնել էր Կոսիյանչիչը` ընդգծելով, որ Եվրամիությունը շարունակելու է հետևել դեպքերի զարգացմանը: Շարունակվում է Թուրքիայի քաղաքացիական հասարակության, աշխարհիկ Թուրքիայի կողմնակիցները արտահոսքը Եվրոպա: Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Հունաստան է փախել Թուրքիայի շուրջ 400 քաղաքացի: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Հունական Kathimerini պարբերականի տվյալներով՝ 2016թ. հուլիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հունաստան է փախել Թուրքիայի 153 քաղաքացի: Արդեն 2017 թվականի սկզբից շուրջ 240 քաղաքացի ապօրինի կերպով հատել է թուրք-հունական սահմանն ու հայտնվել Հունաստանում: Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: Պաշտոնական Անկարան ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999-ից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրեն արտահանձնել Գյուլենին: Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: Մինչդեռ Թուրքիայի իշխանություններն այդ երկրում ինչ տեղի է ունենում` մեղադրում են Գյուլենին: Հերթը հասել է արդեն ՌԴ դեսպանի սպանության պատվիրատուին... Անկարայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ անցյալ տարի Թուրքիայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատվիրատուն Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը Ֆեթուլլահ Գյուլենն է: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։ Դատախազը նշել է, որ Կառլովին սպանող Ալթընթաշը պարբերաբար կապի մեջ է գտնվել գյուլենականների հետ և սպանության հրամանը ստացել Կիպրոս այցելության ժամանակ գյուլենականների հետ հանդիպման ընթացքում։ Հիշեցնենք, որ Թուրքիայում ՌԴ դեսպանի դեմ հարձակումն իրականացվեց 2016թ. դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ: Մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշը նախկին ոստիկան էր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am