«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ». Լիլիթ Մակունց (video)

«Հայաստանում փոքր կրպակ ունեցողից մինչև մեծ ընկերություն ունեցողները համարվում են գործարարներ։ Այն բոլոր դեպքերում, երբ այդ անձինք, անկախ ընկերության և բիզնես գործունեության չափից, հայտ են ներկայացնում քաղաքականությամբ զբաղվել, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է կարգավորման եղանակներ։ Օրենսդրությունն այդ մարդկանց ոչ թե արգելում է զբաղվել քաղաքականությամբ, այլ արգելում է դրանց համատեղումը։ Եթե կլինի այնպիսի իրավիճակ, որ այդ համատեղման արգելքի սկզբունքը կխախտվի, ապա ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողով գոյություն ունի, այլև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, և նման դեպքերում նրանք կզբաղվեն, ընդհուպ՝ մինչև մանդատից զրկում»,-  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում գործարարների ներառելու հարցին, ինչին ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը միշտ դեմ է եղել և քննադատել է:

 

Դիտարկմանը, թե՝ նախկինում ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության էր արժանացնում խորհրդարանում գործարարների հայտնվելու հանգամանքը, Լիլիթ Մակունցը հակադարձեց՝ ՀՀ-ում տարբեր արատավոր երևույթներ եղել են, պայմանավորված շատ տարբեր հանգամանքներով, որոնց մասին բոլորը գիտեն։

«Եղել են տարբեր իրավիճակներ, այդ թվում՝ քաղաքական կամքի բացակայության պատճառով կամ ինչ-ինչ կոռուպցիոն նպատակներով, գուցե։ Եթե որևէ բան արգելված չէ, և օրենքով նախատեսում են կարգավորումները, ապա այստեղ որևէ կերպ օրենքից դուրս խոսել չեմ կարող։ Ես համոզված եմ, որ տարբեր ցուցակներում տարբեր ծավալի գործունեություն ծավալող գործարարներ կլինեն, որոնց նույնպես սա վերաբերում է»,- հավելեց Լ. Մակունցը։

 

դիտվել է 956 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am