Վերջին պահին փոփոխություններ են կատարվել

Հրապարակը գրում է. Մեկ օրից լրանում է ժամկետը, երբ կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ԿԸՀ պետք է ներկայացնեն հունիսի 20-ի ընտրություններին մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Քաղաքական ուժերը որոշել են մինչեւ վերջին պահը չբացել փակագծերը։ Այս պահին նախընտրական ցուցակները վերջին խմբագրումներին են ենթարկվում։

Իշխանության ցուցակը, որոշ տեղեկություններով, էականորեն փոխվել է՝ մոտ մեկ ամիս առաջվա տեսքը չունի։ Հայտնվել են նոր անուններ, որոնք «Քաղպայմանագրի» անդամ չեն, հիմնականում տնտեսագետներ են, բիզնեսի ներկայացուցիչներ։ Չի բացառվում, որ ցուցակի առաջին կնոջ հարցում էլ տեղափոխություն լինի Լենա Նազարյանի եւ Լիլիթ Մակունցի միջեւ։ Թեեւ ընտրությունից անմիջապես հետո Մակունցը մեկնելու է ԱՄՆ, քանի որ դեսպանի ագրեմանն արդեն ստացվել է։


Ճիշտ է՝ «Իմ քայլի» վերարտադրությունն օրեցօր ավելի է բարդանում, բայց Փաշինյանն այս օրերին ապագա պորտֆելների բաշխմամբ է զբաղված։ Մինչեւ ցուցակը կազմելը նա հերթով իր մոտ էր կանչում իմքայլական պատգամավորներին, հետաքրքրվում, թե ով իրեն որտեղ է տեսնում՝ հասկացնելով, որ դրսում չեն մնա, եթե անգամ ցուցակում չընդգրկվեն։ Այդ հանդիպումներին էլ թիմը փոխանցել է, որ Լենա Նազարյանից մեծ դժգոհություն կա, որ նա ոչ միայն պասիվ է, այլեւ թայֆաների ձեւավորմանն է նպաստում։ Դժգոհություն կա նաեւ Արարատ Միրզոյանից, եւ չի բացառվում, որ նա էլ պատվավոր թոշակի մեկնի՝ որեւէ երկրում ՀՀ դեսպանի կարգավիճակով։ Դեսպան կարող է նշանակվել նաեւ Տիգրան Ավինյանը։

 

դիտվել է 2002 անգամ
Լրահոս
Ասեմ՝ ինչու է Աննան Նյու Յորքից ընտանեկան բռնությունից խոսում․ Ռոբերտ Մարգարյան (video) Երևանի քաղաքապետարանը ծածկադմփոց է անում գողության դեպքը․ Արթուր Չախոյան (video) Երեկ Ռուսաստանն ուղիղ քայլով Նիկոլին պատասխան է տվել․ Ռոբերտ Մարգարյան (video) Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տրվել Գերագույն առաջնորդի հուղարկավորության պատճառով․ Թրամփ Դու ո՞վ ես ընդհանրապես․ գիտե՞ք՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գալու օրը ինչ եղավ Հայաստանում․ Գոռ Ավրցյան (video) «Ս*անվածի մայրը մանրամասնում է կառավարության դիմաց միջադեպը»․․․ ի՞նչ են ասել ոստիկանները (video) Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել․ «Հրապարակ» Սրբուհի Գալյա՛ն, լսեք այս ապօրինությունների մասին․ Լիլիթ Աղեկյան (video) Ի՞նչ օրինաչափությամբ են պաշտոնների առաջադրվում․ «Փաստ» Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ» Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի Տարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ Պուտին Ի՞նչ էին իրավապահները փնտրում Երվանդ Բոզոյանի տանը․․․ մանրամասնում է Երվանդ Բոզոյանը (video) Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով Ինչ կապ ունի Ռուբինյանը Թուրքիայի և Անգլիայի համատեղ ծրագրերի հետ․ Արթուր Միքայելյանը՝ փաստերով (video) Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում «Մայր Կոբրա» Ուրսուլան և Աթաթուրքին նմանվող Նիկոլը․․․ Ստեփան Դանիելյան (video) Իրանն արգելել է եվրոպական երկրների մասնակցությունը Խամենեի հրաժեշտի արարողությանը Ամեն ինչ փակել է Ռուսաստանը, մեր վիճակն ավելի է վատանալու․Հարցում (video) Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Քրիստինե Վարդանյան Քա՞նի տոկոս է իրականում հավաքել ՔՊ-ն՝ կաշառքն ու կեղծիքները հանած (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am