Ասեց ու արեց

Հայաստանի վարչապետի բիզնես մտածողության և մենջերական պրոֆեսիոնալիզմի իրողությունը այնքան ակնհայտ է, որ չարժի անգամ դա վիճարկել: Ընդամենեը մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ խիստ տոնով դժգոհեց Զվարթնոց օդանավակայանում աշխատող տաքսիստների մասին, ասելով, որ նրանք անթրաշ, բաղնիքի չստերով ներկայանում են հաճախորդին, աներևակայելի թանկ գնով սպասարկում  և խայտառակում են երկիրը, ինչը անթույլատրելի է: Եվ ահա վարչապետի  հանձնարարականից ընդամենը մեկ շաբաթ անց գործարկվեց ավտոբուսային նոր  գիծ ՝ «Երևան՝ հանարապետության  հրապարակ-օդանավակայան»: Կապի և տրնասպորտի նախարարության տեղեկացմամբ՝ հունիսի 14-ին,  առավոտյան` ժամը 10:00-ից սկսեց գործել Երևան - «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։ Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն են եղել:« ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝  Երևան - «Զվարթնոց» օդանավակայան  և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից`  գծանշումներով  առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում կառավարության և վարչապետի հանձնարարականները հազվադեպ են այսքան օպերատիվ  կատարվում : Որպես կանոն շատ արագ լուծում են ստանում միայն այն հարցերը, որոնք այս կամ այն կերպ եկամուտ են ապահովում որևէ բարձր պաշտոնյայի : Վստահաբար հրապարկից օդանավակայան գնացող նորաբաց ավտոբուսային գիծը ևս հենց այդ դեպքն է : Բայց դա ամենևին չի նշանակում, թե այն ինչ արվել է, լավ բան չէ և այդ գիծը չպիտի բացվեր միայն այն բանի համար, որ այն եկամուտ է ապահովում վարչապետի կամ կապի և տրանսպորտի նախարարի մերձավորների համար, ովքեր գուցե կանգնած են նորաբաց գծի թիկունքում : Բոլորս ենք հասկանում, սովորական դեպքերում այսքան արագ չէր տրվի թույլտվություն, բացի այդ նման դեպքերում երթուղային գծի սպասարկման համար մրցույթ հայտարարելը  պարտադիր պահանջ է : Ակնհայտ է, որ այս ընթացկարգը չի պահվել : Սա, անշուշտ, քննարկման շատ կարևոր  խնդիր է և հարկատուների հաշվին ապրող Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովը պարտավոր է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել խնդիրը և բացահայտել, թե որքանով է տուժել առողջ մրցակցությունը : Բայց, որ հրապարակից-օդանավակայան ավտոբուսային գիծ ունենալը ողջունելի նախաձեռնություն է, որը  առաջին հերթին կթեթևացնի մեր քաղաքացիների և երկիր այցելողների հոգսը, կարծում ենք անվիճելի է :   Հայկ Դավթյան  

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am