Ալիևը՝ պատերազմական հանցագործ. Խոշոր ձեռքբերում, բայց Փաշինյանն այդ «մանր-մունր» հարցերով չի զբաղվում

Անցյալ Եվրախորհրդարանը քիչ առաջ ձայների 607 կողմ 27 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց մի քանի տասնյակ պատգամավորների հեղինակած բանաձևի օգտին, որով կոչ է անում պաշտոնական Բաքվին առանց նախապայմաններ առաջ քաշելու ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, փակել հայերին նվաստացնող «Ռազմավարների պուրակը» ինչպես նաև մեջբերում է մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները՝ ռազմագերիների և քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կատարած հանցագործությունների վերաբերյալ։

«Նման հրատապության գլխավոր նպատակը՝ վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո [Ադրբեջանում պահվող ] հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ և առանց որևէ նախապայմանների ազատ արձակման կոշտ պահանջ հնչեցնելն է։ Առաջիկայում ևս Բաքուն պետք է զերծ մնա կամայական ձերբակալություններից և լիարժեքորեն կատարի եռակողմ հայտարարության պահանջները, որոնցով բոլոր ռազմագերիների, պատանդների ինչպես նաև զոհվածների աճյունների փոխանակում է նախատեսվում։ Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը այդ մարդկանց բնութագրում է որպես հանցագործներ և ահաբեկիչներ, նրանք բոլորն էլ գտնվում են ժնևյան կոնվենցիայի և միջազգային մարդասիրական օրենսդրության պաշտպանության ներքո և պետք է վերադառնան իրենց ընտանիքներ», նշեց բանաձևի համահեղինակներից մեկը՝ բուլղարացի պատգամավոր, Եվրոպական Ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ Անդրեյ Կովաչևը։

Պորտուգալացի սոցիալիստ Իզաբել Սանտոսի համոզմամբ ևս՝ Բաքուն պետք է առանց նախապայմանների ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին։ «44 օր շարունակված պատերազմի ընթացքում շուրջ հինգ հազար զինվորական է զոհվել, բազմաթիվ քաղաքացիական անձինք ստիպված են եղել լքել իրենց օջախները, ոմանք էլ գերության մեջ են հայտնվել։ Նման պայմաններում անթույլատրելի է, որ Ադրբեջանում շարունակում են հայ ռազմագերիների մնալ: Մենք տեղեկություններ ենք ստանում նրանց նկատմամբ կիրառվող կտտանքների, նվաստացումների մասին, ինչը Ժնևի կոնվենցիայի միանշանակն խախտում է», նշեց Իզաբել Սանտոսը։

Շվեդ պատգամավոր Չարլի Վեյմերսը Եվրախորհրդարանի ամբիոնն օգտագործեց իր երկրի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեին քննադատելու համար։ Պատճառն այն հայտարարությունն էր, որով շվեդական դիվանագիտության ղեկավարը կոչ էր արել հակամարտության կողմերին ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ «Կողմերի՞ն։ Քա՞նի ադրբեջանցի ռազմագերի է մնացել, որ պետք է վերադարձնի Հայաստանը։ Այս հակամարտությունում միայն մի կողմ գոյություն ունի, որ ամբողջությամբ ոտնահարում է միջազգային մարդասիրական օրենքները և դա Ադրբեջանն է», ասաց շվեդ պատգամավորը։

Գերմանիայի Կանաչների կուսակցությունը ներկայացնող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելն էլ իր ելույթում ուղղակիորեն դիմեց Ադրբեջանի նախագահին։ «Նախագահ Ալիև, իրական հաղթողները գիտեն, որ «Ռազմավարների պուրակում» թշնամիների ապամարդկայնացումը և սահմաններ խախտելը միայն մեծացնում է բռնության արատավոր շղթան։ Իրական հաղթողները գիտեն, որ երեխաներ շրջանում ատելություն սերմանելը պատերազմի շարունակություն է նշանակում։ Անարդարությունը, որ կատարվել է ժամանակին տեղահանված ադրբեջանցիների նկատմամբ երբեք չի արդարացնի նույնանման անարդարությունը, որ կատարվում է հայերի հանդեպ։ Նախագահ Ալիև, այժմ դուք իրական հաղթող լինելու հնարավորություն ունեք։ Եթե Լեռնային Ղարաբաղն ադրբեջանական է, և այն է՝ ապա դուք պատասխանատու եք դրա բոլոր բնակիչների բարօրության համար», ասաց գերմանացի պատգամավորը։
Էստոնիան ներկայացնող Մարինա Կալյուրանդի համոզմամբ էլ առաջնահերթ խնդիր է, որ պաշտոնական Բաքուն ազատ արձակի հայ ռազմագերիներին և ավելի զուսպ պահվածք ցուցաբերի։ «Գրգռիչ հռետորաբանությանն ու ատելության տարածմանը պետք է վերջ տրվի։ Դրա ամենալուրջ օրինակը Բաքվում բացված «Ռազմավարների պուրակն է», որը ապամարդկայնացնում և նվաստացնում է հայերին, փառաբանում է բռնությունը՝ սխալ ուղերձ հղելով ադրբեջանցի երեխաներին։ Այդ պուրակը պետք է վերացվի։ Բացի այդ, խիստ մտահոգիչ են Հայաստանի հարավային սահմաններին տեղի ունեցած միջադեպն ու այժմ էլ շարունակվող ճգնաժամը։ Ես կոչ եմ անում Ադրբեջանին դուրս բերել զորքերը և սահմանների վերաբերյալ պատշաճ բանակցություններ սկսել Հայաստանի հետ», նշեց Եվրախորհրդարանի էստոնացի պատգամավորը։

Իհարկե, աշնանը հակամարտության ընթացքում ԵՄ-ի կրավորական դիտորդի դեր էր ստանձնել, ԵՄ-ին այս հարցում չմեղարել, որ չփորձեց օգտագործել իր ազդեցությունը՝ հակամարտությունը կանխելու նպատակով, հնարավոր չէ: Չէ՞ որ ԵՄ-ն պարտավոր էր խաղաղ գործընթաց նախաձեռնել և ակտիվորեն ներգրավվել դրանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արևելյան գործընկերության» անդամներ են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։

Ինչևէ, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից, այս համոզմանն է ՀՀ ԱԳՆ-ն:
Շատ կարևոր է, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո:

Ընդ որում, ամենակարևոր ձեռբերումը՝ հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց առողջական վիճակի և գերության մեջ մահացածների մասին:

Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, և այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը:4

Կարևոր է նաև այն փաստը, որ ամրագրվում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարևոր են: Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն:

Բացի այդ, Եվրոպական խորհրդարանը հստակ մատնանշեց, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով արված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակեց որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում:

Եվ հարց է ծագում՝ ո՞ւմ ենք պարտական, որ Եվրախորհրդարանում Հայաստանի ու Արցախի շահերին համահունչ բանաձև ընդունեց, չնայած այն հանգամանքին, որ Փաշինյանի իշխանությունը այն հայ ռազմագերիների հարցը թողել է ռուսական կողմի ուսերին:

Պարզվեց, այս հարցում էլ Փաշինյանի իշխանությունը մատը մատի չի տալիս, և Եվրախորհրդարանում այս մեծ ձեռքբերման համար հանրությունը պետք է շնորհակալ լինի ընդդիմադիր գործիչներին՝ Նաիրա Զոհրաբյանին, Դավիթ Շահնազարյանին, Լևոն Զուրաբյանին և Արմեն Աշոտյանին:

Դե իսկ Փաշինյանի իշխանությունը միայն կարող է որևէ ձեռքբերում «սեփականաշնորհել», ասել՝ «տեսա՞ք, ինչ լավ բանաձև ընդունվեց»...
Բայց դուք դրա հետ ի՞նչ կապ ունեիք ու ի՞նչ էիք արել, որ նման բանաձևն ընդունվի...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4577 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am