Կուզեի շատ բան փոխել Հայաստանում. Հենրիխ Մխիթարյան

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի տարբեր շրջաններից եկած երեխաները զեկույց ներկայացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանին՝ իրենց առնչվող հարցերի, խնդիրների և երազանքների մասին: Զեկույցի ավարտից հետո Հայաստանի հավաքականի ավագը պատասխանել է երեխաներին վերաբերող հարցերին: -Վերջին մի քանի տարվա մեջ թե Երևանում, թե  Հայաստանի տար­բեր համայնքներում իրականացվել են հետազոտություններ, համա­ձայն որոնց՝ երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել են կա­պարի և այլ մետաղների հետքեր, որոնք պատճառ են դառնում տա­րատեսակ հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի: Ընդ որում, հիմ­նական պատճառը հանքարդյունա­բերությունն է, օդի, ջրի և հողի աղտոտվածությունը: Արդյոք տեղյա՞կ եք այս խնդրի մասին և կարո՞ղ եք օգնել բարձրաձայնելու այս հարցը, այդ թվում՝ բնապահպանների հետ համագործակցելով, որպեսզի լու­ծումներ գտնվեն թե երեխաների, և թե ողջ Հայաստանի համար: -Ցավալի է լսել այդ լուրի մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ինչպես նաև մենք, փորձում ենք օգնել նման երեխա­ներին, որպեսզի նրանք առողջ մե­ծանան և հասնեն իրենց երազանք­ներին և նպատակներին: -Հենրիխ, տարբեր երկրներում ես ապրել: Արդյո՞ք համեմատել ես Հայաստանում ու այլ երկրներում ապրող երեխաների կյանքը: Ի՞նչ առավելություն ունեն Հայաստա­նում ապրող երեխաները՝ քո ապ­րած երկրներում բնակվող երեխա­ներից:  -Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երե­խաներն ավելի ընկերական են: Ար­տասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ ման­կությունս անցել է Ֆրանսիայում, և կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխանե­րի մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ և երախտա­պարտ լինի, որ ապրում է Հայաս­տանում: -Եթե հիմա երեխա լինեիք, ի՞նչ կուզեիք փոխել Հայաստանում: -Կուզեի շատ բաներ փոխել, բայց այն, ինչ կա բավարար է երեխաների համար, չնայած՝ դեռ առաջընթացի տեղ շատ կա: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կլուծվեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am