«Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա». մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երբ առողջապահության նախարարն ասում է՝ ծխելը վնաս է առողջությունը (կարծես թե, անվիճելի և վերին աստիճանի «ապաքաղաքական» պնդում է), միջին վիճակագրական հայաստանցին ասում է կամ գրում է Ֆեյսբուքում և կայքերում՝ «լավ եմ անում՝ ծխում եմ, ինադու ավելի շատ կծխեմ, ինձ նորմալ, բարեկեցիկ կյանք տվեք՝ չեմ ծխի, դարդից եմ ծխում»։ Երբ վարչապետն ասում է՝ պետք չէ փողոցներում ավտոմեքենաներից դուրս գցել ցելոֆանե տոպրակները, նույն մարդիկ ասում են՝ «Լավ եմ անում՝ շպրտում եմ, բա որ այսինչ օլիգարխը սաղ անտառը կտրել ա, իրա համար դղյակ սարքել»։ Փնթիությունն այդպիսով դառնում է քաղաքական բողոքն արտահայտելու ձև։ Վերջերս էլ վարչապետը խոսեց քստիկներով, անթրաշ և հաճախորդների ներկայությամբ ծխող վարորդների մասին, որոնք դիմավորում են Հայաստան վերադարձող մեր քաղաքացիներին և Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին։ (Դուք չե՞ք տեսել նման տաքսիստների)։ Բնականաբար, կայքերը գնացին վարորդների մոտ, և վերջիններս ասացին մոտավորապես հետևյալը. «Նա ո՞վ դառավ, որ մեզ բան ասի։ Հեսա ավելի ճղած շորերով ու մայկեքով ենք կայնելու։ Հլը մի հատ թող էս երկիրը դզի, նոր խոսա»։ Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահ է, որ ինչ-որ մեկը պիտի գա և «երկիրը դզի»)։ Հիմա, որ Հանրապետության հրապարակից ամեն ժամ գեղեցիկ, կահավորված, մաքուր ավտոբուսներ են գնում «Զվարթնոց» օդանավակայան, պիտի ասեն՝ էս խեղճ մարդկանց հացից են կտրում։ Ես ամեն տարի կանոնավոր կերպով մուծում եմ իմ տանգույքահարկը։ Ինձ ասում են, որ ես հարիֆ եմ, որովհետև դա Հայաստանում ինչ-որ ձևով հնարավոր է չանել. «Խի՞ պիտի մուծեմ։ Էն օրը Նիկոլն ասաց, որ այսինչը չի մուծում։ Թող նրանք մուծեն, հետո ես»։ Կամ՝ «Ինչու են «Սասնա Ծռերին» դատում։ Ի՞նչ օրենք, ի՞նչ դատարան։ Բա որ իշխանությունները «մարտի 1» սարքեցին, նրանց դատեցի՞ն»։ Քաղաքական գործիչները սիրում են կրկնել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարության»: Փոքր-ինչ փոխելով այդ բանաձևը՝ կարող եմ ասել՝ «մեր ժողովուրդը կարոտ է արդարացումների»»։

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am