Նոր բացահայտում․ Տավուշի և Արարատի տարածքների հարցը նոյեմեբեի 9-ի ակտում եղել է

Գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի առաջին տարբերակում ընդգրկված է եղել է նաև Տավուշի ու Արարատի մարզի գյուղերի հարցը։

«Ես որոշակի գաղտնիք կբացեմ, որի համար ինձ էլի կմեղադրեն․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության փաստաթղթի առաջին տարբերակում, որը դրվել է Փաշինյանի առաջ, այդ կետերը կան, խոսքը վերաբերում է Տավուշի մարզի գյուղերին և Տիգրանաշենին՝ Արարատի մարզում։ Այդ կետերը հանվել են հայկական կողմի պնդումների արդյունքում։ Ինչու՞ են այսօր այդ կետերը նորից հայտնվել՝ կարելի է ենթադրություններ անել։ Քանի որ այն ժամանակ մեր կորուստները շատ էին ու եթե դրան գումարվեր նաև այս հարցը, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր կարող դրա տակից դուրս գալ, բաժանել են փուլերի։ Եվ ըստ փուլերի մատուցում են հասարակությանը»,- 24news.am-ի  եթերում ասել է Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ շատ դեպքերում հակառակորդը նաև իրականացնում է պայմանավորված գործողություններ, որոնց հիմնավորումները ևս կարելի է գտնել այդ փաստաթղթում, այդ թվում այն ուղղությունները, որոնցով նա մխրճվում է ՀՀ տարածք։ Մովսես Հակոբյանն ասել է, որ կոնկրետ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունները կապ ունեն 2021 թվականի հունվարի 11-ին ստորգրված փաստաղթթի հետ, որտեղ խոսվում է կոմունիկացիաների բացման մասին։ Բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյան բացատրել է, որ Իշխանասարը հսկում է դեպի Նախիջևանի սահմանը՝ ավտոմբիլային երթուղով Ադրբեջանի սահմանն հատելուց սկսած մինչև Նախիջևան հասնելու ամբողջ ընթացքը։ «Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ցանկությունն է՝ այդ հատվածում ունենալ ավտոմոբիլային ճանապարհ։ Եվ պատահական չէ, որ հենց այդ դիրքերն են վերցրել»,- փաստել է Մ․ Հակոբյանը։

Նա նաև համոզմունք է հայտնել, թե առաջիկայում թշնամին ներխուժելու է ՀՀ այլ տարածքներ ևս։ Նա չի բացառել, որ թշնամին կփորձի հասնել Սիսիան։ Հակառակորդն, օգտվելով մեր բանակում և երկրում ստեղծված բարձիթողի վիճակից, իր շահերն է առաջ տանում, որպեսզի հետագայում կարողանա ապահովել իր երկու առաջնային խնդիրների լուծումը։ Խոսքը իր համար այնքան կարևոր ճանապարհների բացման և փախստականների վերադարձի ապահովման մասին է։ Անդրադառնալով առաջնագծի կահավորման խնդրին՝ Հակոբյանն ասել է, որ 90-ական թվականներին առաջնագիծը կահավորվել է շատ արագ՝ կրակոցների ներքո՝ հրանոթային և հրթիռային գնդակոծության պայմաններում։ Նա նկատել է, որ մեկ դիրքի կահավորման համար 24 ժամն էլ բավարար է, եթե ունես գոնե 11 մարդկային ուժ։ Իսկ այդ ուժը մենք ունեինք։ «Ի՞նչ է նշանակում՝ չեն հասցրել կահավորել։ Դիրքերը անմիջապես և շատ շտապ պետք է կահավորված լինեին»,- ասել է գեներալ Հոկոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ հայկական կողմը պարզապես սխալ է գնահատել իրավիճակը՝ կարծելով, թե ադրբեջանական կողմը կմնա այն սահմանագծին, որտեղ կանգնած է եղել նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման ժամանակ։

Իսկ իրականությունն այն է, որ հակառակորդի նկրտումները շատ ավելի մեծ են։ «Վիճակը, որն այսօր կա, ուղղակի խայտառակություն է։ Այն բացերը, որոնք այսօր կան, պետք է անհապաղ վերացնել»,- ասել է նա՝ նաև չբացառելով, որ միգուցե դիրքերում գտնվող զինվորները մեր սահմանը հատած թշնամու վրա չեն կրակել, քանի որ եղել է նման հրահանգ։ Մինչդեռ զինվորական կանոնադրության համաձայն, եթե կա հարձակման կամ սահմանախախտման փաստ, զինվորը պետք է կրակ բացի և մարտ վարի՝ անգամ առանց այդ մասին նախապես զեկուցելու։ Սահմանների պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելը ՊՆ-ն և Գլխավոր շտաբը փորձում են լղոզել ու կոծկել՝ անընդհատ ստելով։ Պատերազմի սպառնալիքից խուսափելու պատրվակով՝ չկրակելու մասին իշխանության բարձր էշելոններից անընդհատ հնչող հորդորները բանակը քանդելու առաջին քայլերն են։ Միայն ուժեղ բանակն է կարողանում պարտադրել խաղաղություն։ Հետևաբար խաղաղասիրության մասին խրոխտ ճառեր ասող իշխանությունները պետք է գնահատեն ուժեղ բանակի պատրաստված զինվորին, նաև գիտակցեն, որ չկրակելու քարոզչությունը պետական դավաճանություն է։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 10399 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am