Հրապարակ թերթը գրում է.«Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չշարունակի քաղաքական գործունեությունը:Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմնած «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կար, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկետը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բացառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա:
Ավելի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը: Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի: Կուսակցության վարչության անդամ էդուարդ Անտինյանը երեկ գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին մեզ ասաց. «Առաջիկայում, երբ մեր անելիքները հստակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առաջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը