Ռուբեն Ռուբինյանը` Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի հանձնման մասին (video)

«Դելիմիտացիան և դեմարկացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, և հնարավոր են տարբեր իրավիճակներ։ Դրանք շատ երկար գործընթացներ են, ընդ որում, առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, վերջին կետով ֆիքսում ենք, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես դիվանագիտական, քաղաքական ճանապարհով»,-  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հաշվի առնելով՝ հնարավո՞ր է՝ որոշակի գյուղեր անցնեն թշնամու վերհսկողության տակ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց.

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ խորհրդային ժամանակներում, Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ Ադրբեջանի կողմից շրջապատված, և՝ հակառակը։ Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում այդ դելիմիտացիայի շրջանակներում, կամ կարող են չդառնալ, կարող են ստանալ այս կամ այն լուծումը։ Բայց այստեղ կարևոր է տարբերակել, որ պետք չէ ստանալ տպավորություն, որ, եթե մեր պայմանները բավարարվեն, և այդ հանձնաժողովը ստեղծվի, ապա դա նշանակելու է, որ տեղի ունեցավ դելիմիտացիա և դեմարկացիա, ոչ, դա նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում, և վերջ»։

 «Հայաստանն ու Վրաստանը տարբեր տեղերում իրենց սահմանը չեն դեմարկացրել, և այդ գործընթացը շարունակվում է։ Հանձնաժողով կարող է ստեղծվել, եթե հայկական կողմի պայմանը կատարվի, այն է՝ ադրբեջանական զորամիավորումների անհապաղ և առանց նախապայմանների լքումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ ՀՀ տարածքից այս ենթադրվելիք ստորագրվող փաստաթղթով որևէ տարածք չի զիջվելու։ Բանավոր որևէ քննարկում՝ որևէ տարածքի հանձնման կամ փոխանակման վերաբերյալ, չի եղել»,- հավելեց Ռ. Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին՝ թե Տիգրանաշենի և Տավուշի գյուղերի մասին որևէ պայմանավորվածություն եղե՞լ է։

Միաժամանակ նա ընդգծեց, թե փաստն այն է, որ ադրբեջանական կողմը հայկական տարածքից դուրս չի եկել, ըստ այդմ էլ իրավիճակը Սյունիքում և Գեղարքունիքում անփոփոխ է։

«Եթե իրավիճակն անփոփոխ է, ապա այն շարունակում է մեզ համար մնալ անընդունելի, և մենք շարունակելու ենք բոլոր մեզ հասու մեխանիզմների գործարկումը։ Ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ տարածքը»,- եզրափակեց նա։

դիտվել է 1307 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am