Այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը՝ իր և Ալիևի նոր պայմանավորվածության մասին (video)

Պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին գործադիրին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով երեկ տարածված փաստաթուղթը, որը հրապարակել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Ինչպես ասաց` համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, և դա ներկայացվում է որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ։

«Պատկերացրեք այս թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկենք ու ասենք՝ սա ապացույց է։ Եթե այդպես է, ուրեմն դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ բացվեն ու ներկայացվեն հանրությանը, ինչու՞ եք թաքցնում։ Այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալական ցանցի գործունեություն չեմ կարող որակել։ Չգիտեմ դե յուրե դա ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է և այլ կերպ լինել չի կարող։ Ընդ որում պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում։ Ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը որտեղից կարող են ստանալ, դա Ադրբեջանն է։ Եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը ստանում են Ադրբեջանից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ միջզգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված.«Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

 

դիտվել է 1140 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am