Ինչ է արել Մոսկվայում մեր տուրիստ Արմեն Սարգսյանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, կարծես, փոխանցել է երկրի անվտանգության երաշխավորի իր գործառույթը գեներալ-մայոր Ռուստամ Մուրադովին` ռուս խաղաղապահների գնդի հրամանատարին։ Մինչ վերջինս փորձում է խոսել ազերիների հետ ու ինչ-որ կերպ դուրս քշել նրանց Հայաստանի սահմաններից, նախագահ Սարգսյանը պտտվում է մոսկվաներում։ Հայտարարվել էր, որ նրա կարճատեւ արձակուրդը սկսվել է մայիսի 8-ին, իսկ մոսկովյան այցը՝ երկու օր անց միայն՝ մայիսի 10-ին, եւ ավարտվել է 17-ին։ Մոտ 10 օր՝ Հայաստանի համար լարված այս շրջանում, երկրի նախագահը բացակայել է պետությունից։ 

Կասկածներ ունենք, սակայն, որ Արմեն Սարգսյանն ավելի շուտ է Մոսկվա մեկնել։ Բանն այն է, որ մայիսի 8-ի առավոտյան նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Հայրենիքի ազատության եւ անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ինչպես հայտնում է Սարգսյանի գրասենյակը։ Հասկանալի չէ, թե ինչու նախագահն անձամբ չի դրել այդ ծաղկեպսակը Եռաբլուրում՝ կա՛մ նա արդեն Հայաստանում չի եղել եւ օր առաջ շտապել է Ռուսիա, կա՛մ էլ չունի բավականաչափ հարգանք իրենց կյանքը զոհաբերած տղաների, Մոնթեի, Անդրանիկի ու Վազգեն Սարգսյանի նկատմամբ։ Վերջինը, մեր մեջ ասած՝ զարմանալի չէ, նկատի ունենալով Արմեն Սարգսյանի ու Վազգենի անցյալի «ջերմ» հարաբերությունները։ 
Հայաստանի համար ճակատագրական օրերին, երբ օր-օրի սեղմվում է երկրի անվտանգության գոտին, նախագահ Սարգսյանը Մոսկվայում էր՝ «աշխատանքային» այցով։ Եվ իրոք, շատ կարեւոր «աշխատանքներ» է իրականացրել Արմեն Սարգսյանը Մոսկվայում։

Օրինակ, մայիսի 13-ին, երբ պարզ դարձավ, որ ադրբեջանցիները մտադիր չեն հեռանալ Սեւ լճից ու Վարդենիսի բարձունքներից, եւ որ բանակցությունները նրանց հրամանատարների հետ արդյունք չեն տալիս, նախագահ Սարգսյանն այցելել էր «Սկոլկովո» նորարարական կենտրոն եւ Յանդեքսի գրասենյակ, ծանոթանում էր այս ընկերությունների ինովացիոն ծրագրերին։ Ավելի վաղ, մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զինվորները նոր էին զավթել Սեւ լճի տարածքը, Արմեն Սարգսյանը հանգստանում էր։ Այդ օրը նա ոչ մի աշխատանք չի կատարել։ Իհարկե, հաջորդ օրը նա հավուր պատշաճի մտահոգություն հայտնեց «Սյունիքում ստեղծված իրավիճակի» կապակցությամբ, գրեց, որ պետք է միջոցներ ձեռնարկել, պետք է պաշտպանել ՀՀ քաղաքացու շահերը եւ անվտանգությունը, բայց նախագահի ժամանցին ոչինչ չի խանգարել։

Որեւէ հանդիպում Հայաստանի համար կարեւոր, ազդեցիկ անձանց հետ՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ առանց փողկապի ֆորմատում, նա չի ունեցել։ Մոսկովյան մեր աղբյուրները փաստում են, որ ՀՀ նախագահը զբաղված է եղել բացառապես սեփական կայֆերով, ինչպես կաներ մի հասարակ թոշակառու տուրիստը․ կնոջ ու որդու հետ թատրոն ու թանգարան է այցելել, Լոմոնոսովի անվան համալսարան է այցելել, որի ուսանողն ու դասախոսն է եղել ժամանակին։ Ի դեպ, այնտեղ նա ձեռքի հետ նկարվել է ռեկտորի հետ ու մի երկու ջերմ խոսք է գրել տվել նախագահական կայքում՝ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու հրամայականի մասին։ Ի դեպ, Մոսկվայի հայերը, որոնք ուշադիր են ՀՀ բարձրաստիճան այցելուների անցուդարձին, քանի որ անընդհատ տագնապալի նորություններ են սպասում հայրենիքից, մի քանի անգամ հանդիպել են ՀՀ նախագահին՝ ՌԴ մայրաքաղաքի տարբեր հայտնի ռեստորաններում, ու փաստում են, որ նա իր հայրենիքի վիճակից չբխող զվարթ տրամադրություն է ունեցել։ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է իր ընտանիքին պատկանող գործարանի աշխատողների հետ, նաեւ բարեկամների տներ է այցելել։ Մի խոսքով, մարդը լիարժեք հանգստացել է։ 

Մենք փորձեցինք նաեւ պաշտոնական վարկածը պարզել՝ Արմեն Սարգսյանի մոսկովյան արձակուրդի մասին։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդեցին հետեւյալը․ «Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր կարճատեւ արձակուրդ, որն անցկացրել է Մոսկվայում` անձնական միջոցների հաշվին: Այնուհետեւ տեղի է ունեցել նախագահ Սարգսյանի աշխատանքային այցը, որի շրջանակներում ունեցած հանդիպումների մասին տարածվել են համապատասխան պաշտոնական հաղորդագրություններ: Ինչ վերաբերում է նախագահի արձակուրդին՝ մասնավոր այցին, այն վերաբերում է բացառապես նրա անձին»: 
Դե ինչ, լավ է գոնե, որ մեր փողերը չեն ծախսվել այս տուրիստական շրջագայության համար։

hraparak.am

դիտվել է 602 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am