Դուք դեբիլ եք, թե՞ թուրքի կարոտ

Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է․ այսպիսի հայտարարություն է արել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր վերջին հարցազրույցում։
«Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

«Իրականում Ադրբեջանը էս քայլերով, էս պրովոկացիաներով ցույց է տալիս, որ էդքան էլ գոհ չի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի, ինչպես Զանգեզուրն ա կամ այլ հարցերն են։ Դա միանշանակ ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․ իհարկե մեզ մոտ փորձել են էդ միտքը սերմանել, որ Ադրբեջանը ամբողջովին հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով՝ Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում ա հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց ընտրեց ռազմական ճանապարհը»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե ավելի ծանր, քան ով, ԱԽ քարտուղարը պատասխանել է․ «Ավելի ծանր, քան ինքն էր մինչև 2020-ի սեպտեմբերը։ Ես Ադրբեջանին կհամեմատեի հենց Ադրբեջանի հետ»։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի թրքահպատակ թիմի անմեղսունակությունը, կամ ավելի ճիշտ սանձարձակ լկտիությունը սահմաններ չի ճանաչում, աղետաբեր պատերազմից, երկիրը քանդելուց հետո էլ սրանք շարունակում են հիմարացնել ազգի կրթական ցածր մակարդակ ունեցող խավին՝ տարատեսակ մանիպուլացիաներ տարածելով:

Այո, Ադրբեջանը չի հաղթել, որովհետեւ դուք ՝ ձեր թրքահաճո դավաճան իշխանությունը, Արցախի մեծ մասը նվիրել եք Ալիեւին, չի հաղթել եւ ամենավառ երազում անգամ չէր կարող գրավել մեր Շուշին, դուք եք թուրքի առաջ բացել բերդաքաղաքի դարպասները, Ալիեւն ինքն էլ խոստովանեց, որ Շուշին ոչ թե գրավել են, այլ Փաշինյանից նվեր ստացել:

Ադրբեջանը չի հաղթել, որովհետեւ երկու եղբայրների բազառում հաղթողներ եւ պարտվողներ չկան, չեն լինում, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը արյունակից, ցեղակից են եւ նրանց մեջ հաղթող-պարտվող կողմ չկա:

Այո, Ադրբեջանը չի հաղթել, բայց չգիտես` ինչու Արմեն Գրիգորյանը ռիսկ չունի գնալ հայրենի Մարտունի քաղաք, որտեղ ամփոփված է իր ծնողի շիրիմը, Ադրբեջանը չի հաղթել եւ Շուշին ու Հադրութն էլ շարունակում են մերը մնալ, այն Շուշին, որտեղ Արմեն Գրիգորյանն իր հարսանեկան արարողությունն էր անցկացրել:

Ադրբեջանը չի հաղթել, պարզապես իր կրտսեր եղբայր Նիկոլից Շուշին վարձակալել էր ռամադանի նամազ անցկացնելու եւ հինգ հազարից ավել զոհերի գլխին բերդաքաղաքից հրավառություն իրականացնելու նպատակով:

Ադրբեջանը չի հաղթել եւ հազարավոր արցախցիներ էլ այսօր տնազուրկ չեն դարձել ու ընկել փողոցները, նրանք իրենց հաղթանակն են տոնում՝ արցախյան վերջին պատերազմում, նրանք վաստակել են երեւանյան ճոխ կյանքով ապրելու իրավունքը եւ դրա համար էլ տեղափոխվել են Հայաստան:

Բա որ Ադրբեջանը չի հաղթել, ինչո՞ւ ենք կուլ տալիս նրա հեռվից հոխորտանքները` ականջները ձգելու ու Զանգեզուրին, Էրիվանին ու Սեւանին տիրանալու մասին, այդ ինչու ենք հյուրընկալ հարսի պես մեկ շաբաթ խոնարհաբար հանդուրժում նրանց մուտքը մեր տարածք, որովհետեւ թուրքերը մեր բարեկամնե՞րն են ու նրանցից չենք վախենում, թե որովհետեւ պարտվածի բադույթից մենք երբեք էլ չենք կարող ձերբազատվել:
Եթե հաղթած չեն, այդ ինչպես են եկել տիրացել մեր Լճին ու մի հատ էլ թունավորում են սյունյաց ժողովրդին:

Դուք իսկապես դեբի՞լ եք, թե մնացած բոլորին եք դեբիլի տեղ դրել: Շատ հեաքրքիր է, եթե թուրքը անձամբ ձեր տուն մտնի իր բոլոր վատ հետեւանքները թողնի, այն ժամանակ էլ եք ասելու, որ իրենք չեն հաղթել, թե դուք հաճույք եք ստանում ձեր բարեկամների հետ մերձեցումից:

Անի Սահակյան

դիտվել է 3511 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am