Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Տաջիկստանի նախագահն առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նախագահ Ռահմոնը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: Հանրապետության Նախագահի նստավայրում այնուհետև տեղի է ունեցել Տաջիկստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Էմոմալի Ռահմոնի առանձնազրույցը: Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և նշել, որ նրա այցը Հայաստան նաև խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ այս տարի Հայաստանը և Տաջիկստանը տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Հանրապետության Նախագահի համոզմամբ, նման այցելությունները լավ հնարավորություն են վերլուծելու, ամփոփելու այն ուղին, որ երկու երկրներն անցել են 25 տարիների ընթացքում, մյուս կողմից, իհարկե, նաև մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների շուրջ: Նախագահ Սարգսյանը կարևորել է Տաջիկստանի նախագահի այցի շրջանակներում ստորագրվելիք փաստաթղթերը, որոնք, ըստ նրա, կլրացնեն երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչի անհրաժեշտությունը կա, քանի որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում ոչ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամության և ոչ էլ երկու երկրների միջպետական հարաբերությունների մակարդակին: Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած ոլորտում ակտիվ համագործակցության և գոհունակությամբ է խոսել նախագահ Ռահմոնի այցի շրջանակներում Երևանում կազմակերպված գործարար համաժողովի ու միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին: Տաջիկստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Նախագահին հիասքանչ, հնագույն երկիր՝ Հայաստան, հրավերի և ջերմ հյուրընկալության համար: Նախագահ Ռահմոնը համակարծիք է եղել հայ գործընկերոջ հետ, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը լավ հնարավորություն են բոլոր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի հիման վրա զարգացնելու հարաբերությունները: Էմոմալի Ռահմոնը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշել է առևտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության և վերամշակման, սննդարդյունաբերության, թեթև արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության և կրթության, առողջապահության ոլորտները: Տաջիկստանի նախագահն ընդգծել է, որ հենց այդ նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են երևանյան գործարար համաժողովին: Նախագահ Ռահմոնը դրվատանքով է խոսել հայաստանյան գործարար համայնքի մասին՝ նշելով, որ հատկապես գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում Հայաստանը մեծ հաջողություններ ունի, և Տաջիկստանում կցանկանան նույնպիսի հմտություններ ձեռք բերել՝ հաշվի առնելով ոլորտի արդի տեխնոլոգիաները և նորարարությունները: Տաջիկստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում մեկնարկել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am