ՊԵԿ-ում կաշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ անդրադառնալով հարկային ծառայության առաջիկա անելիքներին: Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ՊԵԿ ղեկավարը հստակ խնդիր է դրել՝ իրականացնել համակարգային և որակական փոփոխություններ՝ կարճ ժամանակում հանրությանը տեսանելի դարձնելով արդյունքները: Անդրադառնալով ՊԵԿ-ում մեկնարկած կառուցվածքային և կադրային փոփոխություններին, կոմիտեի ղեկավարը շեշետել է, որ համակարգի ստեղծումից ի վեր, երկրորդ անգամն են նման խոշորածավալ փոփոխություններ իրականացվում. «ՊԵԿ-ում, միանշանակ, պետք է աշխատեն նրանք, ովքեր բարձր են պահում համակարգի պատիվը և իրենց ամենօրյա աշխատանքով արդյունավետ պայքարում են արատավոր երևույթների դեմ»: Վարդան Հարությունյանն այս փուլում կարևորել է նաև իրավական հատվածի բարեփոխումների արդյունավետության բարձրացումը: Կոմիտեի ղեկավարը նոր թիմից հարկային ծառայողի կերպարի արմատական վերափոխում է ակնկալում՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Վարդան Հարությունյանի խոսքով՝ թեպետ վերջին ամիսներին համակարգում աշխատաոճի դրական փոփոխությունները տեսանելի են, այնուամենայնիվ դեռևս գործելաոճի մեջ արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա: Նա հանձնարարել է բացառել հովանավորչությունը, ինչի վերաբերյալ դեռևս ահազանգեր կան: Կոմիտեի նախագահը միաժամանակ հորդորել է արհեստական խոչընդոտներ չստեղծել բիզնեսի համար, ազատականացնել ընթացակարգերը և մատուցել բացառապես որակյալ ծառայություն. «Շատ անելիքներ կան, որպեսզի հասարակության վերաբերմունքն ու մոտեցումը փոխվեն: Գործարար, և, ընդհանրապես, ներդրումային մթնոլորտի փոփոխությունը կախված է համակարգի յուրաքանչյուր աշխատակցից, քանի որ բիզնեսմենը հենց ձեզնից է ստանում երկրում գործարարությամբ զբաղվելու, ներդրում անելու առաջին ազդակը»: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խիստ և հետևողական է լինելու առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ու հորդորել՝ չստվերել բարեփոխումների գործընթացը, նպաստել Հայաստանի բիզնես կլիմայի բարելավմանը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am