Նիկոլ Փաշինյանը հերթական հարվածը կհասցնի Զինված ուժերին

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը մտադիր է ջարդել ռազմական ղեկավարության, հրամանատարության, զինվորականների վրա:
Խնդիրն այն չէ, որ բարձրագույն զինվորական կազմը կատարվածում որևէ պատասխանատվություն չունի, սակայն հարցը նրանում է, որ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է:
Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցին, որում մասնավորապես նշել է, թե «լարվածության վերացումից հետո, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն, արդյո՞ք դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալներ և ըստ դրան որոշումներ կկայացվեն»: Մասնավորապես, ով է ստեղծված իրավիճակի պատասխանատուն հարցին, Հարությունյանը բառացի պատասխանել է. «Կարծում եմ, որ պատասխանատվության հարցը Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի ուշադրության կենտրոնում է, պարզապես այս պահին պետք է ավելի շատ շեշտը դնենք առկա խնդրի կարգավորման վրա, առկա լարվածության վերացման վրա, այնուհետեւ Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է իրական պատասխանատուն այս ամենի համար, արդյոք դրա համար կայի՞ն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, եւ ըստ դրա որոշումներ կկայացվեն: Իրականում այս պատճառների վերհանումը եւ պատասխանատվության վերհանումը անհրաժեշտ է, որ մենք հետագայում նմանատիպ իրավիճակներ չունենանք»:


Ստացվում է, որ հենց սկզբից, Փաշինյանի քաղաքական թիմն իր ղեկավարին և իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից և խնդիրը տեղափոխում է զինվորականների դաշտ:
Մյուս կողմից՝ կասկած չկա, որ Զինված ուժերը՝ ի դեմս Պնախարաի եւ Գլխավոր շտաբի չեն փորձի հակադրվել քաղաքական իշխանությանը, նրանք դա անելու պարզապես հնարավորություն չունեն: Եթե 44-օրյա պատերազմին քաղաքական ղեկավարության դրսեւորած դավաճանության վրա աչք փակեցին, եթե չասենք լուռ մասնակցություն ունեցան Արցախը հանձնելու փաշինյանական ծրագրին, ապա այսօր էլ ստիպված են ընդունել հերթական մեղադրանքը եւ դառնան քաղաքական իշխանության համար քավության նոխազ՝ լռելով Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի բանավոր պայմանավորվածությունների, Սյունիքում եւ Գեղարքունիքում կատարվածի հարցում քաղաքական որոշման առկայության մասին:

Եթե ամփոփենք, ապա քաղաքական եւ ռազմական իշխանությունը զբաղված են համատեղ երկիր հանձնելով, պարզապես ի տարբերություն երկրորդի, առաջինը միշտ կարողանում է ջրից չոր դուրս գալ եւ կատարվածը բարդել զինվորականների վրա: Այնպես որ առաջիկայում էլ պետք է սպասել պաշտոնանկությունների, թե ով կդառնա քավության նոխազ, կորոշի կապիտուլանտը:

Անի Սահակյան

դիտվել է 4138 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am