Ալիևը Պուտինի միջոցով է Հայաստանից «միջանցք» պահանջում. Ադրբեջանցիները կհեռանան ՀՀ բարձունքներից՝ Պուտինի 1 զանգով

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններ այսօր չեն ընթանում: Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանային հարցով բանակցությունները կշարունակվեն մայիսի 19-ին:

Մինչ բանակցությունները դադարել են, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Հարությունյանը նշել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։

Սյունիքի գյուղեր, քաղաքներ, Գեղարքունիքի մարզում մարդիկ անհանգիստ են, սթրեսային վիճակում, սպասում են բանակցությունների արդյունքներին: 44-օրյա պատերազմից հետո հասարակությունը չի վստահում իշխանական որևէ ներկայացուցչի խոսքին:

Երեկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալություններին: Սյունիքում ծավալվող ճգնաժամային իրադրության շուրջ խոսելով, նա նշել է, որ հայկական կողմը ձգտում է խնդիրը լուծել քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով՝ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների շրջանակում, սակայն չեն բացառվում նաև այլ սցենարներ: Նա պնդել է, որ Հայաստանը տարածք չի զիջելու, միջանցք չի տրամադրելու. ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներից:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը սպառի քաղաքական, դիվանագիտական գործիքակազմի միջոցով խնդրի լուծելու ուղիները, ապա կդիմի այլ միջոցների։ «Բնականաբար, եթե հարցը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով չի լուծվում, ապա Հայաստանը կիրառելու է առկա ողջ գործիքակազմը՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Ի դեպ, ուզում եմ շեշտել, որ այդ ճանապարհին մենք նաև ակնկալում ենք մեր դաշնակիցների, այսինքն՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ մեր գործընկերների աջակցությունը։ Եթե մենք ստիպված լինենք խնդիրը լուծել այլ ճանապարհով, ապա, բնականաբար, կստանանք մեր դաշնակիցների աջակցությունը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու որպես ՀԱՊԿ անդամ երկիր և որպես ՌԴ դաշնակից»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Ստացվում է, Ալիևի՝ Հայաստանից միջանցք տրամադրելու պահանջով այսօր Հայաստանի տարածք է մտել, ադրբեջանական բանակը չի հեռանում,իսկ ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը չեն համարում, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, նրանք դրանք ներկայացնում են որպես ՀՀ-Ադրբեջան սահմանազատման սովորական աշխատանք:

Իհարկե, Ռուսաստանի շահն այս պահին այդպես է պահանջում, նրանք այդպես են վարվում, սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում ՀՀ իշխանությունների ոչ համարժեք կեցվածքը: ԻՆչպես է հնարավոր դարձել 250 ադրբեջանցի զինվորականների ազատ մուտքը մեր երկրի տարածք, որևէ մեկը պատասխան չի տալիս: Բայց նաև պարզ է, որ ադրբեջանական բանակը կհեռանա ՀՀ բարձունքներից՝ Պուտինի կողմից ընդամենը մեկ զանգով:

Խաղն իհարկե, բարդ է, մեր տարածաշրջանում գերտերությունների ակնհայտ շահեր են բախվում: Իրադրությունը որքան բարդ է ու նուրբ, այդքան էլ վտանգավոր է:
Իսկ այս բարդ իրավիճակում Հայաստանի իշխանությունների մտորումները՝ իսկապես «ցնցող» են...

Պարզվում է, նրանք որոշել են Ադրբեջանին պատերազմում յուրովի պարտված կողմ ներկայացնել: Ահա Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է. «Մեր հասարակության մեջ փորձել են սերմանել, որ Ադրբեջանը հաղթել է։ Եթե հաղթել է, ինչպես է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում ստացել ևս երկու պետության բանակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ «Իրականում Ադրբեջանը էս քայլերով, էս պրովոկացիաներով ցույց է տալիս, որ էդքան էլ գոհ չի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Եթե գոհ լիներ, հավելյալ բաներ չէր մտցնի, ինչպես Զանգեզուրն ա կամ այլ հարցերն են։ Դա միանշանակ ցույց է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը․․․ իհարկե մեզ մոտ փորձել են էդ միտքը սերմանել, որ Ադրբեջանը ամբողջովին հաղթած է դուրս եկել, բայց իմ գնահատականով՝ Ադրբեջանը շատ ավելի ծանր վիճակում ա հայտնվել, որովհետև գոնե բանակցությունների միջոցով կարող էր այլ արդյունքներ ստանալ, բայց ընտրեց ռազմական ճանապարհը»։

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան դժգոհ են ռուս խաղաղապահների ներկայությունից՝ դա պարզ էր իսկզբանե: Այն, որ ընդդեմ ռուս խաղաղապահների հասունանալու էր լուրջ դժգոհություն և դա արտահայտվելու էր տարբեր ձևերով՝ դրա ականատեսը մենք արդեն վաղուց ենք դարձել:

Այստեղ այլ հարց է՝ իսկ հայկական կողմն իր շահերը կարողանո՞ւմ է առաջ տանել ու դրանք առաջ տանելու ժամանակ ստանալ դաշնակից պետությունների աջակցությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4945 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am