Էշը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում

Իջեւանցի էշատեր Սեւադա Ղազարյանը հայտնվել է իրավապահների թիրախում, երեկ նրա տանն են խուզարկություն իրականացրել, ինչ են փնտրել ոստիկանները
շարքային քաղաքացու բնակարանում, կարելի է գուշակել: Սովորաբար կասկածյալների բնակարաններում խուզարկություն են կատարում՝ փորձելով հայտնաբերել <հանցագործության> ապացույցներ: Իսկ աչաջուրեցի Սեւադայի հանցանքն այն է, որ անցած շաբաթ Իջեւանից Երեւան էր բերել մի համակրելի իշուկ ու Ազգային ժողովի դիմաց կոչ էր անում այնտեղ գտնվող Նիկոլ Փաշինյանին հոժարակամ գալ, նստել իր իշուկին, եւ ինքը նրան էշի վրա դրած կվերադարձնի հայրենի Իջեւան:

Աչաջրեցի իշուկատերը իր վարմունքը բացատրեց՝ հղում անելով հայկական վաղեմի սովորույթին, երբ դավաճան, անպետք, անբարո անձնավորությանը թարս նստեցնում էին էշին և այդպես պտտում գյուղում կամ քաղաքում: Դա հասարակական պարսավանքի յուրօրինակ դրսևորում է եղել ժամանակին: Եվ ահա, մեր հայրենակիցը, որ ներկայացավ որպես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համագյուղացի, որոշել էր նույնն անել իր համերկրացու հետ:

Այս անշառ, բայց միեւնույն ժամանակ տպավորիչ ակցիան, ինչպես երեւում է, մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդում, նա ամեն ինչ անում է, որ կրեատիվ քաղաքացին հայտնվի ճաղերի ետեւում, կամ էլ մինչեւ հոգու խորքը փոշմանի իր արածից:
Դեռեւս ակցիայի օրը բերման ենթարկելով քաղաքացուն՝ ոստիկանական բաժանմունքում թմրանյութ էին <գցել> նրա գրպանը: Սեւադա Ղազարյանը լրատվամիջոցներին վստահեցրել էր, որ իր գրպանում չի ունեցել նման զանգված եւ ինքն էլ անակնկալի է եկել, երբ այնտեղ դատարկել է գրպաններն ու հայտնաբերել թղթի մեջ փաթաթած դեղնականաչավուն զանգվածը:
Իջեւանցու դեմ նյութեր են նախապատրաստում, սակայն ինչպես երեւում է, հիմնավոր ապացույցներ չունեն եւ ամեն գնով փորձում են ձեռք բերել, որ քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործը չջրվի-գնա:

Բանն այն է, որ Ղազարյանին բժշկական փորձաքննության են ենթարկել եւ բացասական պատասխան ստացել. քաղաքացին թմրանյութ չի օգտագործել: Դրանից հետո շտապել են խուզարկել տունը՝ թերեւս հույս ունենալով, որ տան անկյուններում էլ մի քանի տեղով թմրանյութ կկարողանան գցել եւ ազգին ներկայացնել, թե մի թմրամոլի ակցիա էր եւ որ Փաշինյանի հայրենի մարզում իրեն բոլորը սիրում եւ հարգում են:
Բայց ապարդյուն, Սեւադա Ղազարյանի տնից ոչ թմրանյութ են հայտնաբերել, ոչ էլ թմրադեղեր ու դրանց պատրաստման գործիքները, ոստիկանների հայտնաբերածը եղել է մի բուռ բոված կանեփ:

ՀՀ իրավապահ մարմինները թերեւս պետք է պատասխանեն հարցին՝ ինչու է երկրաքանդների այս բանդան մինչ օրս հանգիստ շրջում, իսկ բանդայի պարագլխի դեմ անշառ ակցիայի կազմակերպիչը հայտնվել է իրենց թիրախում, ինչպես հին ու բարի ժամանակներում, որոնց ծաղրում էր նախեւառաջ Նիկոլ Փաշինյանը, իսկ տակավին վերջերս պարծենում, թե Հայաստանում այլեւս անմեղ մարդիկ բանտում չեն հայտնվում, առավել եւս չեն հետապնդվում քաղաքական հայացքների համար:

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում:
Հ.Գ.-Ի դեպ, եթե մեր օրերի իրավապահների համար երկրի հանձնումը դրա բոլոր հետեւանքներով ավելի պակաս հանցանք է, քան թմրամոլությունը, ապա այս հարցում էլ իրենց անելիքները պետք է տեղափոխեն կառավարության շենք, դեռեւս հեղափոխությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ փոխվարչապետերը հենց աշխատանքի ժամին, իրենց աշխատասենյակներում այդ գործով են զբաղված, այնպես որ ի գործ:

Անի Սահակյան

դիտվել է 3996 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am