Սեփական մեղքերը այլոց վրա գցելու մարտավարությունը շարունակում է

Փաստը գրում է. «Ոչ միայն «ամրոցների», այլև հայրենիքի հնարավոր ու անհնար բոլոր դռները թշնամու առաջ բացած կամ բաց թողած, երկիրը կապիտուլյացիայի տարած, հազարավոր զոհերի պատճառ դարձած, Հայաստանի անվտանգությունը խարխլած Նիկոլ Փաշինյանի մի քանի թիմակիցներ նախօրեին ձայն ձայնի տված հարձակվել էին ընդդիմության, ի մասնավորի՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վրա՝ մեղադրելով ինչ-որ աներևակայական, դավադրապաշտական բաներում: Ի դեպ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նույն բառապաշարով ու ոճով այդ տեքստերը գրում է հենց Փաշինյանը ու թռուցիկի պես բաժանում տարբեր թիմակիցների, որ վերջիններս դնեն իրենց ՖԲ էջերում: Ճիշտ այնպես, ինչպես աշխատեցնում են ֆեյքերի բրգաձև համակարգը:


Այդ կասկածներն ավելի են խորանում, երբ նման հարձակումներից հետո Փաշինյանն ինքն է սկսում «ծավալվել»: Երեկ էլ այդպես էր. նախորդ օրվա սոցցանցային «թռուցիկներից» հետո Փաշինյանն ինքը անվտանգության խորհրդի նիստում սկսեց մեղադրանքներ հնչեցնել ընդդիմության հասցեին՝ նույնիսկ այն աստիճան իջնելով, որ նրանց մեղադրեց «պրոադրբեջանական գործունեության» մեջ: Պատճա՞ռը: Ընդդիմությունը բարձրաձայնել էր այն վտանգների ու «խորշերի» մասին, որոնց մասին հետևողականորեն փոձում է լռել իշխանությունը, հանրությունից շարունակաբար թաքցնել ճշմարտությունը՝ 44-օրյա «հաղթելու ենք»-ի ու «Շուշիի համար մարտերը շարունակվում են»-ի ոճով:

Այնպիսի տպավորություն է, որ այս իշխանություններն անընդհատ թշնամիներ են փնտրում ներսում, այլ ոչ թե ի դեմս Ադրբեջանի ու Թուրքիայի: Իրականում ամենօրյա շարունակական ձախողումների ու փորձանքների համար Փաշինյանը շարունակում է այլ մեղավորներ փնտրել՝ հարցադրում անողներից, իշխանության կեղծիքները բացահայտողներից մինչև ապաշնորհության մասին (նվազագույնը) փաստեր ներկայացնողները: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի, որ չի կարող որևէ ընդդիմադիր մեղավոր լինել, որ երկրի սահմանները դարձել են «проходной двор», բայց սեփական մեղքերը այլոց վրա գցելու մարտավարությունը շարունակում է: Հանրության մի հատվածի վրա դա ազդում է: Առայժմ ազդում է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

դիտվել է 1166 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am