ՀԱԿ-ում արդեն ցուցակներն են քննարկում

Հրապարակը գրում է. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի համագումարում հայտարարեց, որ նախընտրական ցուցակը կգլխավորի ինքը: «Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ՝ դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»,- ասաց նա: Անկասկած է, որ վարչությունը դրական որոշում կկայացնի, ավելին, տեւական ժամանակ է՝ ընտրացուցակի շուրջ բանակցություններ են ընթանում տարբեր մարդկանց հետ։

Կոնգրեսից վստահեցնում են, որ ինչպես նորընտիր վարչությունում, այնպես էլ ցուցակում սերնդափոխությունն աներկբա է։ Իհարկե, հին գվարդիան՝ ի դեմս Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, եւս ներկայացված կլինի, սակայն առաջին տասնյակում կտեղավորեն միջին եւ երիտասարդ սերնդին։ Կանանց քվոտան լրացնելու համար քննարկվում են iLur-ի խմբագիր Քրիստինե Խանումյանի, վարչության նոր անդամ Տաթեւ Զորյանի անունները։ Գուցե ցուցակում լինի նաեւ Տեր-Պետրոսյանի հավատարիմ խոսնակ Արման Մուսինյանի անունը։ Բանակցում են «Չէին սպասում» հաղորդաշարի հեղինակ Սուրեն Շահվերդյանի հետ, ում  հայրը՝ Վահե Շահվերդյանը, Տեր-Պետրոսյանի վաղեմի ընկերն է։ Մեր հարցից Սուրենն անակնկալի եկավ, փորձեց ճշտել, թե որտեղից մեզ ինֆորմացիան, ապա որոշեց ընդհատել զրույցը, ինչ-որ ճշտումներ անել, նոր հետ զանգել։ Եվ փոխանցեց հետեւյալը․


«Ես Ձեզնից առաջին անգամ եմ նման բան լսում»։ Մենք, առհասարակ, առաջին անգամ ենք զրուցում, իսկ ընդհանրապես՝ կա՞ն բանակցություններ։ «Ես ուզում եմ ճշտել՝ ո՞վ է նման բան ասել Ձեզ։ Երբ նման բանակցություններ լինեն, ես կխոսեմ»։ Շահվերդյանն ասաց՝ դեմ չէ քաղաքականություն մտնելուն, իսկ ՀԱԿ-ի գաղափարները կիսում է․ «Այդ հարցին չեմ կարող քոմենթ տալ»։

Ի դեպ, կիրակի օրը ՀԱԿ համագումարին ներկա է եղել նաեւ Փաշինյանի կառավարության նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ով Գոգյանի հետ հայտնի սկանդալներից հետո պաշտոնանկ արվեց։ Թամրազյանը ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանի մտերիմներից է։

 

դիտվել է 873 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am