Սպառազինությունների աճը` սպառնալիք է

«ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները մտահոգված են տարածաշրջանում սպառազինությունների ծավալի աճով», - ասում է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «Իրավիճակը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ դրան զուգընթաց նաև քաղաքական լարումներն ու թշնամական գործողությունների դրսևորումներն են ավելանում: Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկիր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, և մենք բոլորս համանախագահների թե՛ գործողություններից և թե՛ հայտարարություններից կարող ենք տեսնել, որ նրանք հավատարիմ են խաղաղ հանգուցալուծում գտնելուն: Առհասարակ ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականությունը լարվածության և բախումների նվազեցմանն ու խաղաղ հանգուցալուծմանը ձգտելն է», - հավելել է Ապաթուրայը: Անդրադառնալով ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչն ասաց․ - «Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին այս տարածաշրջանում, պարբերաբար թարմ տեղեկություններ ենք ստանում: Եվ անկեղծ ասած, մեր մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ այժմ ավելի մեծ է թե՛ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում առանձին-առանձին, թե՛ ՆԱՏՕ-ում, քանի որ (և դա դուք ինձնից լավ գիտեք) վերջին տարում մենք ավելի մեծ ռազմական ակտիվության ականատես եղանք, եղան զոհեր և վիրավորներ, ավելի շատ ռազմատենչ հայտարարություններ հնչեցին»: Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն դաշինքը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին․ - «Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին, և մենք անվերապահորեն կսատարենք թե՛ երկու երկրների, թե՛ Մինսկի խմբի քայլերը, որ ուղղված կլինեն հակամարտության հանգուցալուծմանը»: Այսպիսով, Ջեյմս Ապատուրայը վերահաստատել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից գործադրվող ջանքերին: Սա թվում է, թե ստանդարտ հայտարարություն է, բայց իրականում այն առավել քան կարևոր է: Որքան միջազգային հանրությունը պնդի խնդրի կարգավորման խաղաղ լուծման օգտին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը, այնքան դժվար կլինի բանակցությունները տապալող Ալիևին «մանևրել» այլ ուժերի հետ` ղարաբաղյան լարում առաջացնելու ուղղությամբ: Այն, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ ՄԽ-ին` դա անհերքելի փաստ է բոլորի համար: Միջազգային հանրությունն էլ չի կապում Հայաստանի` ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության հարցերը` Հայաստանի և այլ կառույցների հետ հարաբերությունների հետ: Վերջին կոնկրետ արձանագրումը հնչեց հենց ՆԱՏՕ-ի պաշտոնյայի կողմից: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները կողջունեն նման զարգացումը, նրանք ուզում են, որ ՀՀ-ն վայելի Արևմուտքի հետ կապերը սերտացնելու հնարավորությունները», Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նոյեմբերին ՀՀ-ԵՄ գործակցության համաձայնագրի հնարավոր ստորագրմանը, ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն հարգում է ՀՀ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը. «Մեզ համար մտահոգիչ չէ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին: ՀՀ-ն եղել և շարունակում է լիներ մեր վստահելի գործընկերը: Շեշտակի առաջընթաց չեմ տեսնում, չեմ կարծում, թե ՀՀ-ն էլ նման մտադրություններ ունի, բայց կշարունակենք մեր հաստատուն գործակցությունն այն ուղղություններով, որտեղ դա ողջամիտ կհամարվի»: Ջեյմս Ի դեպ, Ապատուրայը նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ն առաջիկայում Բրյուսելում քննարկելու է Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ ուժերի թիվը մեծացնելու հարցը. «Շնորհակալ ենք ՀՀ-ին՝ նպաստելու համար Աֆղանստանում և Կոսովոյում մեր իրականացրած գործողություններին»: Ինչ վերաբերում է ՀՀ ՊՆ-ի հետ համագործակցությանը, ՆԱՏՕ-ի պաշտոնյանի խոսքով՝ այն զարգանում է. «Մենք սատարում ենք ՀՀ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի և թափանցիկության ապահովման գործընթացին»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am