Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Փարաքարում/տեսանյութ,տեսաշար/

Այսօր՝ հունիսի 14-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Փարաքար գյուղում։ Փարաքարի բնակիչները՝ ի նշան բողոքի, գյուղում առաջացած խմելու ջրի անլուծերլի թվացող հարցի համար փակել էին Փարաքարից Արմավիր տանող գլխավոր ճանապարհահատվածը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները անգամ պատրաստվում էին ի նշան բողոքի պառկել ողջ ճանապարհի երկայնքով։ Մթնոլորտն այն աստիճանի էր շիկացել, որ առաջանում էր արդեն հսկայական խցանում, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը և Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ժողովրդին հայտնի «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանը տևական ժամանակ բնակիչներին համոզում էին, որպեսզի ճանապարհը բացեին։ Նրանք խոստանում էին, որ խնդրի մասին իրենք կտեղեկացնեն պատկան մարմիններին և եթե կարճ ժամանակում ջրի հարցը չլուծվի Փարաքարում, ապա իրենք նույնպես կմիանան բնակիչներին։ Ա. Մովսիսյանի հորդորով ժամանեց գյուղապետ Սամվել Վարդանյանը, ով, սակայն, «կրակի վրա ավելի շատ յուղ լցրեց», քան պետք է «փուշ հաներ գյուղացու մատից»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Խմելու ջրի խնդիրն ամեն անգամ բարձրաձայնում ենք, սակայն գյուղապետը միշտ լապշա է կախում մեր ականջներից։ Փորձում են մեղադրել «Վելոիա Ջրին», սակայն «Վեոլիա Ջուրը» ըստ չափաբաժնի բաց է թողնում։ Էս ջրի խնդրի պրոբլեմի մասին լավ էլ գիտի Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու գյուղապետ Ս. Վարդանյանը։ Ի՞նչ ա, Վարդանյանը չգիտի՞, թե «Վեոլիա Ջրի» տված ջուրը հիմնականում ում պառնիկներն են ջրում։ Թող իզուր տեղը մարզպետի հետ չգա, էստեղ երեք մանեթնոց լալահառաչ ձայներ հանի, կեղծ արցունքներ թափեն ու շոու անելով թողեն-գնան։ Խնդիրը, ուզենան, ժամերի ընթացքում կլուծեն։ Մեր համբերության բաժակը լցվել է, իսկ հիմա ժամանակավորապես դադարեցնում ենք մեր բողոքի ակցիան, որովհետև հավատում ենք մարզի ոտիկանապետին ու նախկին պատգամավոր Շմայսին, թե չէ, թե՛ մարզպետը, թե՛ գյուղապետը լրիվ պատուհաս են դարձել մեր գլխին։ Օրերով երեխաներին չենք լողացնում։ Որիս տուն մտնեք, լվացքի դեզ է արդեն առաջացել։ Եթե մարզպետը օրը մի քանի անգամ կարա իր սիրտը հովացնի ջրով, մարմինն էլ ցայի, ապա մենք մեր էրեխեքին օրերով չենք լողացնում։ Էս ո՞ր դարում ենք ապրում, որ ջուր չունենալու համար փողոց փակենք։ Կրկնում ենք՝ այս անգամ ոստիկանապետն ու նախկին պատգամավորը մարզպետի նստատեղը փրկեցին, բայց եթե խնդիրը չլուծվի, էլ խաթր չենք անելու»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչո՞ւ եք ամեն ինչ գցում մարզպետի վրա, բողոքողները նեղսրտեցին. «Եթե մարզի թիվ 1 պաշտոնյան նա է, էլ ումի՞ց պահանջենք, թող իզուր տեղը մարզպետարանի հարմարավետ կաբինետներում ծվարած պաշտոնյաները «Վեոլիա Ջրի» վրա բոչկա չգլորեն»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am