«Զանգեզուրի միջանցքը» չեն տալիս խաղաղ՝ կվերցնենք ուժով». Լայնածավալ զորավարժություններն՝ առաջին սերիա

«Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում: Բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանն էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը», այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Այս հայտարարությունն արվում է՝ Ադրբեջանում մեկնարկող զորավարժությունների մեկնարկման ֆոնին:

Ադրբեջանում այսօր զորավարժություններ են սկսվում, որին մասնակցելու են տարբեր նշանակության զորքերի ստորաբաժանումներ ու միավորումներ։ Հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը։ Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ, մինչև 300 տանկեր ու զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 400 հրթիռային ու հրետանային մարտկոցներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 50 միավոր ռազմական ավիացիա ու անօդաչու թռչող սարքեր

Այսօր հրապարակված տեսանյութերում զինվորական անձնակազմն ու տեխնիկան փոխադրվում է զորավարժությունների անցկացման տարածքներ։ Կոնկրետ վայր չի նշվում, բայց ըստ «ԱՊԱ» գործակալության՝ մայիսի 17-20-ը հրամանատարա-շտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև մայիսի 20-ը։ Երեկվանից Ադրբեջանի օդուժն էր սկսել ուսումնավարժական թռիչքներ իրականացնել։

Ադրբեջանում զորավարժությունների մասով կիրակի օրը հրապարակվել են տեսանյութեր, լուսանկարներ, թե ինչպես տարբեր ստորաբաժանումներ տեղափոխվում էին զորավարժությունների անցկացման տարածքներ։ «Ազերթաջ» պետական գործակալությունը հաղորդեց, որ ռազմական օդանավերն ու ուղղաթիռները պահեստային օդակայաններ են տեղափոխվում, տանկերն ու հրետանային համակարգերը զբաղեցնում են իրենց դիրքերը։

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ եռօրյա զորավարժությունները բավականին լայնածավալ են։ Նշվում է, որ զորավարժություններում հիմնականում ուշադրություն է դարձվելու զորքերի կառավարմանը, վերախմբավորմանը, տարբեր տեսակի զորքերի՝ հետևակի, հրթիռահրետանային, ավիացիայի ու հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցությանը։ Զորավարժությունների ընթացքում «անօրինական խմբավորումների սադրանքները կանխելու» խնդիրներ են իրականացվելու, պատասխան գործողություններով ոչնչացվելու են «ահաբեկիչները»։
Ի դեպ, հրամանատարաշտաբային եռօրյա զորավարժություններ են անցկացվելու Նախիջևանում, ներգրավվելու են տարբեր զորքերի ստորաբաժանումներ։

Պաշտպանության նախարարության կողմից ուժի այս ցուցադրության հետ մեկտեղ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը՝ արտգործնախարարությունը նույն օրը հայտարարել է, թե Հայաստանի հետ սահմանային իրավիճակի միակ ճիշտ լուծումը սահմանները որոշելու և դեմիլիտացիայի գործընթացը սկսելն է․ - «Դա խաղաղության բանալին է պատերազմից դուրս եկած երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։ Դիրքորոշումների տարբերությունները կարող են քննարկվել բանակցություններում»։

Արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան լրագրողներին երեկ ասել է, թե Հայաստանի հետ սահմանային լարվածությունը պետք է լուծվի երկկողմ շփումների միջոցով՝ հիմնված կողմերի կառուցողական երկխոսության վրա։ Իսկ երրորդ երկրները, նրա կարծիքով, Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին չպետք է մտահոգություններ հայտնեն։ Մտահոգություն հայտնող երկրներին նա խորհուրդ է տվել Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին բարձրաձայնելուց առաջ հիշել, որ մինչև 2020թ. նոյեմբերը Ադրբեջանի տարածքներն օկուպացված էին, ու սահմանային ներկայիս լարվածությունը դրա հետևանք է, քանի որ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը։ Աբդուլաևան կրկնել է արտգործնախարարության նախորդ հայտարարությունում տեղ գտած բացատրությունը, թե կլիմայական բարդ պայմանների պատճառով ադրբեջանցի սահմանապահները չէին կարողացել զբաղեցնել Սև լճի շուրջ իրենց տարածքի դիրքերը, ինչը հիմա իրականացվում է Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ալիևը Տոկաևին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Նա մասնավորապես, ասել է, որ այս պահին ընթանում են սահմանների ճշգրտման աշխատանքներ, և «հայկական կողմը այդ գործընթացում ցուցաբերում է ոչ ադեկվատ արձագանք»: «Այդ կապակցությամբ Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելը ոչ այլ ինչ է, քան հարցի միջազգայնացման փորձ, իսկ դա միանգամայն անհիմն է: Ինչ բախումներ էլ որ սահմանին տեղի ունենան, իրավիճակը կայուն է, բանակցությունները շարունակվում են»,- ասել է Ալիևը:

Այսինքն, Բաքուն թե դիվանագիտական ճակատում, թե զորավարժություններ Հայաստանին ճնշելու և կոմունիկացիոն ցանկալի ուղղություններ է փորձում ստանալ: Սա պարզապես ուժի ցուցադրություն չէ Ադրբեջանի կողմից, այլ կոնկրետ՝ թուրքական ծրագիր Ադրբեջանի կատարմամբ՝ «Զանգեզուրի միջանցքը» չեն տալիս խաղաղ՝ կվերցնենք ուժով» բանաձևով:

Հիշե՛ք, ընդամենը 3-4 շաբաթ Ալիևը կոնկրետ սպառնաց Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցքի հարցը» լուծել ուժի միջոցով, եթե Երևանը դա կամավոր չանի: Ալիևը Ադրբեջանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր. «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և ապագա շահերին: Մենք Զանգեզուրի միջանցք ենք իրականացնում՝ ուզում է Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզի, ուժով կլուծենք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12356 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am