Հովիվի բացահայտած ադրբեջանական ներխուժում. Մոսկվան «դժվարանում է», 5 օր պարզ է, որ ոչինչ պարզ չէ

Մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը հետևում է մամուլի հրապարակումներին, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններից ներս: Սյունիքի մարզում ավարտվել են ադրբեջանական կողմի հետ բանակցությունները, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը մամուլին հայտնել է, թե այլ մանրամասներ այս պահին չի կարող փոխանցել:

Մի քանի օր է, որ բանակցություններ են ընթանում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ: Այս պահի դրությամբ, սակայն դիրքերում փոփոխություններ չեն եղել, սակայն նախնական տեղեկություններով որոշում է կայացվել, որ ադրբեջանական զորքերը պետք է նահանջեն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Հավելենք՝ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից:

Գիշերը հայտնի դարձավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դղիանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաև Արցախում ստեղծված իրավիճակը: «Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դղիանը նաև խոսել են իրենց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ գործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է Պետդեպի տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ժան-Իվ Լը Դղիանը հեռախոսազրույցում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առաջ եկած լարվածությունը: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության. «Նախարար Ջեյհուն Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է երկար ժամանակ հետո մեր երկրին պատկանող ադրբեջանական դիրքերին սահմանակցող Հայաստանի սահմանին ամրապնդման աշխատանքների իրականացման մասին»: Բայրամովը նաև ասել է, թե ադրբեջանական կողմը «կառուցողական մոտեցում» է ցուցաբերում կողմերի միջև տարաձայնությունները լուծելու համար, և որ «անթույլատրելի է ուռճացնել և քաղաքականացնել սահմանային լարվածության հարցը»: Նշվում է, որ զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը:
Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից ժամեր անց Ֆրանսիայի նախագահի արձանագրումը, որ Ֆրանսիան կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի ԱԽ-ում ՀՀ տարածքային ամբողջականության թեմայով քննարկում, բավական զարմանալիորեն ձգվում է՝ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններով:

Ի՞նչ է ասում պաշտոնական Մոսկվան... Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրագործումն այլընտրանք չունի, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նախագահը կողմնակից է եռակողմ համաձայնագրերի իրագործմանը ոչ մի այլընտրանքի, և այժմ ակտիվ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Պուտինը ստացե՞լ է նամակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ ռազմական օգնության խնդրանքով: Նա նշել է, որ «բոլոր խնդիրները բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»: Կրեմլի խոսնակը հավելել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի հետ`Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցի շուրջ:

Այսինքն, արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին, իսկ Պեսկովը դժվարանում է ասել, թե արդյոք ՌԴ նախագահը ստացել է նման դիմում, թե՞ ոչ: Այսինքին, ինչն է այս՝ ժամանակն անվերջ «ծամելու» պատճառը: Մինչև ընտրությունների ավարտը արագ թուրք-ադրբեջանական դաշինքի սպասելիքները բավարարե՞լը:

Այսինքն, երկրի ներսում հայտնվում են ադրբեջանական ստորաբաժանումներ, որոնց հայ հովիվ է հայտնաբերում, ու 250 ադրբեջանցի նստում է մի քանի օր մեր պետության ներսում, թելադրում պահանջներ, բանակցությունների օրակարգ թելադրում, Հայաստանում չկա իշխանություն, մեր պետության անունից Մուրադովն է բանակցում, իսկ Պուտինը Պեսկովի միջոցով ասում է՝ արագացրեք, տվեք Ադրբեջանին այն, ինչ խոստացել եք, դիմում-նամակների ժամանակը չէ:

Իսկ մեր երկրում մի քանի օրվա մեջ մի քանի անգամ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացնում, որից պարզ է դառնում, որ ոչինչ պարզ չէ, որ որևէ արդյունք չկա, ընդհակառակը՝ վատ սցենարը չի բացառվում, այսինքն` նոր պատերազմ արդեն Հայաստանի տարածքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5195 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am