Պետությունը վատ կառավարիչ է, պետք է շատ արագ օտարվեն այդ օբյեկտները.Հրապարակ

ԱԺ նախկին պատգամավոր, «Սիլ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դրական ու միաժամանակ ուշացած է համարում կառավարության որոշումը՝ 47 պետական օբյեկտներ մասնավորեցնելու վերաբերյալ։ Նա կարծում է, որ պետական այդ հաստատությունները պետության հաշվին գոյատեւելով ու շահույթ չապահովելով՝ ավելի շատ վնաս են հասցնում պետությանը (աշխատավարձ, պահպանման ծախսեր են վճարվում եւ այլն)։ Իսկ մասնավորի ձեռքն անցնելուց հետո դրանք կարող են օգուտ տալ պետությանը՝ շահույթ ապահովել, հարկ վճարել։ Նկատենք, որ այդ կազմակերպությունների ցանկում մոտ մեկ տասնյակն առողջապահական ոլորտի հաստատություններ են, բացի այդ՝ մասնավորեցման ծրագրի մեջ են ներառվել նաեւ «Հայփոստը», «Հայֆիլմը» եւ ոչ միայն։ Սուքիասյանը կարծում է, որ պետությունը շատ վատ կառավարիչ է։ «Ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ երկրներում պետությունը շատ վատ կառավարիչ է։ Հետեւաբար, շատ արագ պետք է օտարվեն այդ օբյեկտները։ Այն կազմակերպությունները, որոնք ինչ-որ մի հարթակ են ձեւավորել եւ նեղ մասնագիտական գործունեություն են ծավալում, օրինակ՝ բժշկական, խնդրեմ, այդտեղ կարելի է պայմանագրում ամրագրել այն պահանջները, որոնք կառավարությունը կհամարի անհրաժեշտ, որ այդ ձեռնարկություններն աշխատեն որպես կոնկրետ բժշկական հաստատություններ եւ լինեն իրենց տեսակի մեջ առանձնահատուկ»,- կարծում է Խաչատուր Սուքիասյանը։ - Սա կապիտալիզմի՞ պահանջն է, որ հետսովետական երկրները պետք է իրենց տնտեսությունը զարգացնեն մաքսիմալ կապիտալիստական մոդելով։ - Ես կարծում եմ՝ շուկայական պահանջ է դա, արդյունավետ կառավարման պահանջ է, եւ, ամենակարեւորը, որ պետբյուջե հավաքվող գումարները չվատնվեն, որովհետեւ, եթե մի կազմակերպություն անարդյունավետ է աշխատում, մրցունակ չէ, ինչո՞ւ պիտի պետությունն այդ կազմակերպության համար ծախս անի։ Օրինակ՝ կան համակարգային կառույցներ, վերցնենք «Հայփոստը», որի դեպքում շատ լուրջ պայմանագրային փաստաթուղթ պետք է ստեղծվի, այդ համակարգը նոր գործիքներ պետք է մեզ առաջարկի, պետք է խթանի, որպեսզի փոքր ու միջին բիզնեսի կողմից արտահանվող ապրանքների, նաեւ առցանց գնումների տեղափոխումն իրականացվի մրցունակ գներով, որպեսզի դա նպաստի ե՛ւ արտահանմանը, ե՛ւ սպասարկման ոլորտի արդիականացմանը։ Այսպես է շատ զարգացած երկրներում։ - Ասացիք՝ պետությունը վատ կառավարիչ է, այսինքն՝ նորմա՞լ է դա, գուցե ի սկզբանե՞ դրվեր այն խնդիրը, որ պետք է պետությունը դառնա լավ կառավարիչ։ - Դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը, որը 25 տարեկան է, շատ բացթողումներ ունի, շատ խնդիրներ ունի, եւ մեր երկրում կոռուպցիայի տոկոսը բարձր է, ուստի, այդ ռիսկերից ելնելով՝ արդեն պետությունը վատ կառավարիչ է։ - Այս նախագծի շուրջ մտահոգություններ հնչեցին, որ նախորդ տարիների դառը փորձն աչքի առաջ ունենալով՝ մարդիկ վստահ չեն, որ պետական կառույցները մասնավորը ձեռք չի բերի կոպեկներով, հետո այն մատնի անտերության կամ բուժհիմնարկը դարձնի սաունա։ - Ես կարծում եմ՝ այսօր ավելի խորը ուսումնասիրված մասնավորեցման գործընթաց է սկսվել, ես չեմ կարող ասել՝ նախորդներից որն ինչպես է եղել, բայց ես կարծում եմ՝ այստեղ խոսքն այն մասին է, որ մեծ հաշվով այդ գույքի մեջ գտնվող մասնագիտական կազմակերպությունները մրցունակ չեն, անարդյունավետ են, բայց կարեւոր են որպես նեղ մասնագիտական կառույցներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առողջապահության համակարգը դեռ շատ մեծ փոփոխությունների պետք է ենթարկվի, խոսքը հատկապես ապահովագրական համակարգի ներդրման մասին է, այդ դեպքում, ըստ իս, արդեն ամբողջապես լինելու է շուկայական մոտեցում՝ այն կազմակերպությունները, որոնք բարձր սպասարկում կապահովեն, նրանք էլ կսկսեն զարգանալ։ Ես նաեւ կարծում եմ, որ պետք է գնային մոտեցումը բարձր չլինի, պետությունը պետք է ուղղակի ձգտի օտարման։ - Մեր հասարակությունը մինչ օրս հիշում է, թե ինչպես ՀՀՇ-ական տարիներին մարդիկ, վաուչերներ գնելով, գրոշներով սեփականաշնորհեցին պետական գործարաններն ու թալանեցին։ Եվ այդ վախը մինչ օրս դեռ մնացել է։ Դուք դա նորմա՞լ եք համարում։ - Ես համարում եմ նորմալ, որ պետությունն ինչքան հնարավոր է՝ շուտ օտարեր դրանք, որովհետեւ պետությունը միլիարդավոր ծախսերի առաջ կկանգներ, եթե դրանք մնային պետական։ Դուք ինչո՞ւ մի բան հաշվի չեք առնում, որ երբ մնացել էին պետական, հազար անգամ թալանն ավելի շատ էր, քան որ դարձան մասնավոր։ Ես մի միտք եմ ուզում բարձրաձայնել․ այս 20-25 տարին մեզ համար գույքագրման տարի էր, գնահատման տարի էր, մեր սխալների եւ հաջողությունների գրանցման ժամանակահատված էր, եւ հիմա եկել է մի ժամանակ, որ արդեն 2017 թվականը կլինի այն սկիզբը, որով կդրվի նոր արտադրությունների հիմքը Հայաստանում։ Իմ տարիների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե մենք ունենում ենք հզոր տնտեսություն, կայուն երկիր, այդ դեպքում ունենում ենք նաեւ հզոր բանակ, հետեւաբար՝ նաեւ երաշխավորված ապագա։ Դրա համար բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք հզոր տնտեսություն։ - Ի վերջո, մասնավորեցման այս գործընթացի սահմանն ու զարգացումը որտե՞ղ եք տեսնում, թող ծայրահեղ չթվա, բայց հնարավո՞ր է մի օր նաեւ կառավարության շենքի մասնավորեցմանը հասնենք։ - Ես գիտեմ պետություններ, որոնք իրենց շենքերը վաճառում են, հետո դրանք մասնավորից վարձակալում։ Ես չեմ կարծում, իհարկե, կառավարության շենքի մասին է խոսքը, այդ կարգի ծայրահեղության պետք չէ գնալ, բայց այդ կարգի շենք-շինություններ հնարավոր է մասնավորեցվեն։ Իմ նպատակներից մեկն այն է, որ առավել արդյունավետ կառավարվի Հայաստանը։ Իսկ դրա համար ես այլ տեսակետ ունեմ, օրինակ՝ աութսորսի միջոցով, երբ դիմում են դրսի կազմակերպություններին, որոնք էլ տարբեր ծառայություններ են մատուցում կառավարությանը։ Օրինակ՝ պետական ավտոպարկը կարող են սպասարկել մասնավոր կազմակերպությունները, որոնք նույն այդ ծառայությունը կարող են մատուցել առավել ցածր գներով, քան պետությունն է հիմա դրա վրա ծախսում։ - Ձեր կարծիքով, «Նաիրիտ» գործարանին ի՞նչն էր խանգարում, որ այդպես էլ չմասնավորեցվեց ու նման խնդիրների առաջ կանգնեց։ - Միայն ու միայն իր խոշորությունն ու առանձնահատկությունը։ «Նաիրիտի» գործարկման համար տասնյակ անգամներ ավելի շատ գումարներ են պետք, քան որեւիցե այլ կառույցի համար։ Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video) Զատուլինը զգուշացրել է Փաշինյանին․ Սուրեն Սուրենյանց (video) Սամվել Կարապետյա՛ն, «Հայաստան» դաշինք, ճիշտ ժամանակն է, ի՞նչ եք անում, ձևը չգիտե՞ք... (video) Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ․ «Արդար քվե»-ի զեկույցը Այս պահին միայն Սամվել Կարապետյանը կարող է այդ քայլն անել․ Լևոն Զուրաբյան (video) Հաջիևը եկել էր Նիկոլին ասելու․ «Դու չե՛ս տիրապետում իրավիճակին»․ Սուրեն Սուրենյանց (video) «Կարմիր գլխարկում» ավելի շատ կրիմինալ կա. Արմեն Աշոտյանի գլխին հեքիաթ են սարքում. Զոհրաբյան (video) Հենց այս պահին Փաշինյանն իր առաջ կարևոր գործ է դրել․ ինչպե՞ս պետք է կանխի ընդդիմությունը․ Զուրաբյան (video) Իշխանությունն ամեն ջանք ներդրել է, որպեսզի սխրանքն ընկալվի որպես կորուստ և մեռելություն Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am