Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Հայաստան է ներկրվել «AstraZeneca» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը` 50 հազար դեղաչափ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: 

«Հայաստանում պատվաստանյութերի մատակարարմանն աջակցելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառել է իր փորձը` որպես աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդ՝ COVAX նախաձեռնության անունից առաքելով COVID-19 պատվաստանյութի չափաբաժիններ: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է առողջապահության նախարարության հետ` ապահովելու երկրի պատրաստվածությունը պատվաստանյութերը ստանալու գործում՝ առողջապահության ոլորտի մասնագետներին վերապատրաստելով և պատվաստանյութերի նկատմամբ վստահությունն ամրապնդելու միջոցով», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Յուրի Օքսամիտնին:

Առողջապահության նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև համատեղ քայլեր են ձեռնարկում` ապահովելու համապատասխան սառցային շղթայի առկայությունը հանրապետությունում:

«Որպես COVAX նախաձեռնության համաղեկավարող կառույցներից մեկը՝ ԱՀԿ-ի գերակայություններից է՝ ապահովել COVID-19 պատվաստանյութերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը: Եվրոպական միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մենք պատրաստ ենք աջակցել երկրին՝ վերանայելու, մշակելու և ադապտացնելու պատվաստման ռազմավարությունները՝ նախատեսված առողջության պահպանման առաջնային օղակի մասնագետների համար։ Մեր տեխնիկական աջակցությամբ՝ բժշկական անձնակազմի համար իրականացվող դասընթացների շրջանակում նախատեսվում է ստեղծել տարածաշրջանային կենտրոններ՝ նպատակ ունենալով ներգրավված բուժանձնակազմի համար նախաձեռնել կրթական սեմինարներ՝ ի աջակցություն Հայաստանում Իմունականխարգելման ազգային ծրագրին», – ասել է ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ «Team Europe/Եվրոպայի թիմը» պատրաստակամ է ապահովելու, որ Հայաստանում պատվաստանյութի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ ստանա այն՝ երկրի ցանկացած կետում: «COVAX նախաձեռնության շրջանակում Team Europe-ը կրկին աջակցում է Հայաստանի կառավարությանն իրականացնելու պատվաստումներ` ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ գործընկերությամբ: Պատվաստանյութերն աշխատում են, պատվաստանյութերը կյանքեր են փրկում», – ասել է դեսպանը:

«Քանի դեռ աշխարհը շարունակում է պայքարել COVID-19 համավարակի դեմ, պատվաստանյութերի մեծ քանակի մատակարարումը կյանքեր փրկելու և ավելի նորմալ կյանքի վերադառնալու հույս է ներշնչում։ Անվտանգ և պատվաստանյութերի հավասար հասանելիությունը, այլ պաշտպանիչ միջոցառումների հետ մեկտեղ, կօգնի մարդկանց առողջ լինել, բացել տնտեսությունները և կանգնեցնել համավարակը։ COVAX Facility ծրագրի միջոցով, միջազգային համերաշխության շնորհիվ՝ պատվաստանյութերն արդեն հասնում են կարիքը ունեցող բոլոր երկրներ։ Մենք ուրախ ենք, որ Հայաստանն այն երկրներից է, որն արդեն ստացել է պատվաստանյութերի երկրորդ խմբաքանակը, և առողջապահության նախարարությունը երկրում բնակվող բոլոր մարդկանց տրամադրում է անվճար պատվաստանյութեր` ապահովելով պատվաստումների հասանելիությունը», – ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am