Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Հայելի ակումբում նշեց, որ Երևանի ջրահեռացման համակարգի խողովակներն ու ցանցերը աղբի մեջ կորած են։«Այս խնդիրը լուծելու համար պետք է ամենօրյա լուրջ աշխատանք, որպեսզի մաքրվեն բոլոր խողովակները, դիտահորերի վրայի ցանցերը, որովհետև ինժեներների կողմից ամեն ինչ հաշվարկված է։ Երևանի տարածքով անցնող Գետառը տարբեր տեղերում ջրի դուրսմղման վայրեր ունի»,- ասաց նա։
Խոսելով խանութների և նմանատիպ շինությունների մասին՝ տեղեկացրեց, որ շինարարության ժամանակ հաշվի չի առնվում թեքությունը, ինչը շինարարական նորմերի խախտում է, այդ իսկ պատճառով դրանց մեծ մասը անձրևների ժամանակա տուժում են:
Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ քաղաքի գլխավոր հատակագծում առկա են բոլոր տեսակ ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրամատակարարման, կոյուղու, անձրևաջրերի հեռացում, և այլն, և բոլոր հաշվարկները կատարված են, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել ջրերի դուրսմղումը. «Գետառը պատճառ չէ, դրա փակումը նախագծերով հաստատված է։ Պարզապես պետք է թույլ չտալ, որ հորդ անձրևաջրերը մտնեն Երևան»։
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը