Նիկոլ Փաշինյանը կհրահանգի՞ գնդակոծել Սեւ լճի տարածքը

<<Ոչ մի խուճապ չկա, ամեն ինչ գնում է իր հունով>>։ Ահա, այսպիսին է այն պետության Պաշտպանության նախարարի արձագանքն այն իրավիճակին, երբ արդեն երեք օր է թշնամին անարգել ներխուժել է իր սուվերեն տարածք, 3,5 կիլոմետր խորացել մեր հողում, զորքեր, հենակետեր դնել եւ հեռանալու մտադրություն էլ չունի, չնայած որ երեք օր է ռուս խաղաղապահների միջնորդությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Իսկ ՊՆ նախարարը հպարտորեն հայտարարում է, թե ամեն ինչ իր հունով է գնում։ Իյա՜, իրո"ք, իսկ միգուցե այսով խոստովանում եք, որ ձեր բարեկամների հետ բանավոր պայմանավորվածության եք եկել. նրանց հանձնել նաեւ Իշխանասարը՝ Սեւ լճի ողջ տարածքով, դրա համար էլ այսպիսի անխռով հանգստություն եք պահպանում եւ ցինիկաբար նետում, թե ամեն ինչ գնում է իր հունով։

Ամեն ինչ իր հունով կգնար, եթե Հայաստանն այդքան չավիրեիք, չոչնչացնեիք հայկական բանակը, դիրքերն անառիկ պահեիք, որ թշնամին առանց արգելքի չսլանար առաջ, չզավթեր մեր սահմանները եւ տեղեկատվական տիրույթում էլ դա չներկայացներ Ադրբեջանի պատմական տարածք։ Իսկ եթե հանկարծ շշկռեին, ինչպես կասեր Արարատ Միրզոյանը, պետք է ստանային արժանի պատիժը։ Հայաստանը, ի դեմս ՊՆ-ի եւ ԱԱԾ-ի, պարտավոր էր կամ գերի վերցնել սահմանախախտներին, կամ էլ նրանց ոչնչացնել։ Եթե մեծ խմբով էին ներթափանցել, եթե տեղում կանխելն անհնար էր, ապա նույնիսկ հիմա Նիկոլ Փաշինյանն ունի լեգիտիմ իրավունք իր ղեկավարած պետության սահմաններ օկուպացրածներին ոչնչացնել՝ տալով մի հրթիռ արձակելու հրաման։ Կտա՞ այդ հրամանը, կասենք, այո, ամեն բան գնում է իր հունով: Բայց քանի որ վաղուց բոլորիս հասկանալի է, թե ովքեր են այս իշխանություններն ու ինչ առաքելությամբ են բազմել ղեկին, ապա Վաղարշակ Հարությունյանի հայտարարությունը պետք է ընդունել առավել քան ուղիղ իմաստով, որ, այո, ամեն բան գնում է իր հունով եւ այսպես էլ պետք է լիներ։

Եթե հիշում եք, վերջերս պաշտպանության նախարարը Արավուսի հովվին մեղադրեց սահմանային միջադեպ հրահրելու հարցում՝ նշելով, որ հովիվն անցել է սահմանը, բնական է, որ պետք է լիներ քաշքշուկ, միջադեպ։ Վաղարշակ Հարությունյանն, իհարկե, լավ կանի մի սեմինար կազմակերպի սահմանամերձ համայնքների ընտանի կենդանիների համար եւ ինքն էլ վարի այդ սեմինարը՝ կենդանիներին բացատրելով, որ չի կարելի սահմանն անցնել, այլապես հովիվները պարբերաբար կարող են նման պատմությունների մեջ հայտնվել։ Բայց նա ինչպես երեւում է չի ցանկանում ավելորդ ձեւականությունների ետեւից ընկնել եւ կարծում է, որ վաղ, թե ուշ ամեն բան իր հունով կգնա,եւ իրենց իշխանույունը մեր հարյերնի տարածքները իրենց <հունով> կհանձնի հակառակորդին։ Ուշագրավ է, որ մինչ նախարարը հորդորում էր խուճապի չմատնվել, ամեն բան լավ է, կամ առնվազն վերահսկելի, Սյունիք գործուղված փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բոթում էր, թե պետք է սպասել անցանկալի զարգացումների։ Իշխանության հակասական հայտարարություններն արդեն մտահոգվելու առիթ են տալիս եւ գուժում, որ ամեն բան չէ, որ իր հունով է գնում։ 

Անի Սահակյան

դիտվել է 5102 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am