Լռությունը համաձայնությա՞ն նշան է

Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ դիմակայությունը նոր փուլ է թեւակոխում: Ուղիղ մեկ շաբաթ առաջ՝ ՀՀ նախագահը Տավուշ կատարած այցի ժամանակ,  անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Կարեն Կարապետյանը հրաժարականի ցանկություն ունի, որին սակայն հետ է պահում,  լրագրողների հետ զրույցում բառացիորեն հայտարարել էր հետևյալը, որ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի.«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե՛կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»: Իսկ թե ինչ հանգամանքներում է առաջացել հրաժարականի ցանկությունը ավելորդ է հիշեցնել: Խնդիրն այն է, որ ապագա վարչապետի թեկնածության շուրջ ինտրիգը ստեղծվել է հենց Սերժ Սարգսյանի թիմի կողմից: Մասնավորապես կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատեհ-անպատեհ կրկնում է, որ 2018-ից հետո վարչապետը լինելու է նա, ով ՀՀԿ-ի կարծիքով կարող է լավագույնը իրականացնել Հայաստանի անվտանգության դոկտրինը, որը ՀՀԿ-ի և անձամբ ՀՀ նախագահի կողմից միշտ ասոցացվում է ՀՀ նախագահի անձի հետ: Կարապետյանն էլ, գուցեեւ հասկանալով իր ժամանակավոր կարգավիճակը, օր առաջ ցանկանում է ազատվել պատասխանատու բեռից, մանավանդ, որ իր հորջորջած ներդրումների եւ տնտեսության առողջացման ծրագրերը ոչ մի կերպ իրենց զգացնել չեն տալիս: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինագուրացիայի ժամանակ վարչապետը, ըստ էության, պատասխանել է Սերժ Սարգսյանին, ասելով, որ հրաժարականի դիմում ներկայացնելու ցանկություն չի ունեցել: Նա չգիտի, թե ովքեր ու ինչի համար են տարածել իր հրաժարականի մասին լուրերը: Հարցին՝ ինքը հրաժարական ներկայացնելու ցանկություն ունեցե՞լ է, ՀՀ վարչապետը կարճ պատասխանեց. «Ոչ, չեմ ունեցել»: Դիտարկմանը, թե մամուլում խոսակցություններ են շրջանառվում իր և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև հակասությունների մասին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես այդ հարցին անդրադարձել եմ: Դա ճիշտ չէ»: Ինչպես տեսնում ենք, վարչապետը խոսել է ընդամենը ցանկության բացակայության մասին, սակայն չի խոսել պատճառների մասին, իսկ կան արդյոք պատճառներ, թե ոչ, այդ մասին, հաջորդ դասին: Մի բան փաստ է, որ Կարեն Կարապետյանը ընդգծված հարցադրումով ցույց է տվել, որ իր հրաժարականի եւ հակասությունների լուրերն էլ ինչ-որ մարդիկ են տարածել, ինչ-որ նպատակով: Ինչպես կզարգանան գործընթացները՝ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերություններում, թերեւս առաջ կբերի նաեւ ցանկության հարցը ու այն ժամանակ Կարապետյանը գուցե բացահայտի պատճառների մասին: Իսկ առայժմ նա ընդունում է նախագահի հրադադարի առաջարկը: Փոխարենը ակամայից ուրիշ պատերազմ է սանձազերծել Տարոն Մարգարյանի դեմ: Հարցին, թե նրան չի՞ զարմացնում, որ երիտասարդ տարիքում Տարոն Մարգարյանն այդքան հարստություն է կուտակել, վարչապետն ասել է. «Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ մարդիկ են, դա դրա հետ կապ չունի»: Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե իր փորձից ելնելով արդյոք քաղաքապետի աշխատավարձով հնարավոր է՞ հարստանալ՝ վարչապետն ասել է. «Քաղաքապետի աշխատավարձով՝ ոչ»։ Եթե քաղաքապետն իր աշխատավարձով անկարող է համարվել հարուստ մարդ, իսկ Տարոն Մարգարյանի վերջին տարիների հայտարարագրերը միայն ու միայն եկամուտների աճի մասին են արձանագրում, կնշանակի Կարապետյանը Մարգարյանին համարում է անօրինական եղանակով հարստացած պաշտոնյա: Սակայն ով-ով, բայց Երեւանի քաղաքապետ աշխատած Կարեն Կարապետյանը, որի անվան հետ այդ տարիներին բազում օբյեկտներ ու բիզնեսներ էին կապվում, որոնք նա ստեղծել էր հենց քաղաքապետ աշխատած տարիներին, միտումնավոր քար չէր նետի Մարգարյանի կողմը: Իհարկե, Կարապետյանի մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, որովհետեւ նրա անծայրածիր բիզնեսները կամ որդու, կամ էլ այլ հարազատների անունով է, միեւնույն է փոքր քաղաքում բոլորը բոլորի ձեռքբերումների մասին տեղյակ են հատ-հատ: Բայց ակամայից ստացվել է այնպես, որ Կարապետյանը կասկածի տակ է վերցրել Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը: Հ.Գ, -Հարկ է նշել, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի օբյեկտիվ պատճառներ, այնուամենայնիվ կան, օրինակ հենց այն, որ նրան ոչ մի կերպ չի հաջողվում իրականացնել իրեն հաղթաթուղթ դարձրած ներդրումների ծրագիրը: Կարապետյանը խոստովանել է, որ գոհ չէ Հայաստանում կատարվող ներդրումների ծավալից: Նա կոնկրետ վիճակագրություն եւ ցուցանիշներ չի ներկայացրել, թե որքան ու ինչ ոլորտներում են ներդրումներ եղել, խոստացել է առաջիկայում հաշվետվություն ներկայացնել, բայց պարզից էլ պարզ է, որ առկայության դեպքում նա բաց չէր թողնի նման շանսը: Հարցին, թե արդյունքներն իրեն գոհացնո՞ւմ են, Կարապետյանը ավելի անկեղծ է գտնվել. «Որ ասեմ՝ գոհացնում են՝ չէ, ես ավելի կուզեի, բայց ինչ որ հայտարարել ենք, կկատարվի:…Որ հայտարարում են ներդրում, դա չի նշանակում հենց հաջորդ օրը, չէ՞: Նախագիծ է պետք մշակել, բիզնես ծրագիր… Ամեն ինչ լավ է լինելու, մի անհանգստացեք»: Վարչապետը անպատասխան է թողել նաեւ ներդրումային ակումբի քրեական տարրերի մասնակցության հարցը: Իսկ լռությունը, որպես կանոն, միշտ համաձայնության նշան է: Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am