«Ընդհանրապես այս փուլում ընտրությունների մասին խոսելը համարում եմ անբարոյականություն: մենք երկիր ենք կորցնում: Մտնում են մեր տուն ադրբեջանցիները: Մենք երկիր ենք կորցնում ու գնում ենք ցուցակ կազմելու, քարոզարշավ անելու: Ո՞ւմ համար եք քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք: մենք պետք է այս ռիսկերը հասկանանք ու ըստ այդմ գնահատենք: Իսկ Հայաստանում եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը զբաղված են հավասարապես իրենց անձնական, քաղաքական ապագան կառուցելով, բայց թե որ երկրում, դա ես չեմ կարողանում հասկանալ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Արդյոք հիմա ռազմական դրության անհրաժեշտություն կա հարցին, պատգամավորը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ մենք վաղուց պետք է ռազմական դրություն հայտարարեինք, որովհետեւ այն ժամանակ, երբ որեւէ ոտնձգություն մեր սահմաններին չկար, մենք ռազմական դրություն էինք պահպանել: Հիմա երբ իրապես Հայաստանի սահմանային անվտանգությունը վտանգված է, մեր երկրի նկատմամբ իրականացվել ոտնձգություն ու մենք ռազմական դրություն չենք հայտարարում: Տրամաբանությունը չեմ հասկանում: Սրանից ավել էլ ի՞նչ պետք է լիներ, որ համարեինք, որ ռազմական դրության անհրաժեշտություն կա»:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը