ՀԱՊԿ-ին դիմելը սադրանք,թե անճարություն

Այսպիսով՝ չնայած երկու օր շարունակ Նիկոլ Փաշինյանի անմեղսունակ թիմակիցները արծրունհովաննիսյանական ոճով հերքում էին, թե Սյունիքում վտանգավոր իրավիճակ է, ասում էին, որ թշնամին առաջխաղացում չի ունեցել, ընդամենը դիրքային ճշգրտումներ են ընթանում, սակայն այսօր պարզ դարձավ, որ իրավիճակը ըստ Նիկոլ Փաշինյանի <պայթունավտանգ> է.«Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, որի համաձայն մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա բառացիորեն ասաց՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։

«Հայաստանի Զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի զինված ուժերի ներկայաացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում» , - հակյտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ անցած օրերին հակառակորդի ներթափանցման մասին հերքում էին ինչպես Սյունիքի մարզպետն ու մարզից ընտրված պատգամավորները, եւ ոչ միան մարզից ընտրվածները, այլեւ Գեղարքունիքի մարզպետն ու Վարդենիսի քաղաքապետը: Ամենասանձարձակներն անգամ մոդիատեռոր որակեցին սահմանից լուրերի տարածքումը: Բայց երկու օր անց պարզվում է, որ դրանք բոլորը ճիշտ էին, իրականում ստում էին իշխանավորները, ովքեր թաքցնում էին ստեղծված պայթունավտանգ իրավիճակը: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները Սեւ լճի տարածքով մոտ 3.5 կիլոմետր խորացել են Հայկական սահմանում, զավթել ՀՀ միջազգայնորեն ճանաչված պետությյան տարածքները: Նման հավակնություններ ունեն նաեւ Վարդենիսի եւ այլ սահմանային հատվածների նկատմամբ, բայց մյուս հատվածներում դեռեւս հստակ ինֆորմացիա չկա, թե որքան են ներխուժել մեր տարածք:
Սպասվում էր, որ Հայաստանն ի դեմս Պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի թույլ չէին տա, որ որեւէ մեկը հատի մեր սահմանը, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, թե պոստերում ամեն ինչ արվում է մեր անվտանգության պաշտպանության համար, բայց ինչպես ինքը խոստովանեց, 3.5 կմ թուրքերը եկել են առանց դիմադրության, առանց կրակոցի, վիրավորների եւ զոհերի: Հիմա 250 սահմանախախտի հարցը չեն կարողանո՞ւմ լուծել, որ դիմում են ՀԱՊԿ-ին: ԱԱԾ-ն պարտավոր է ժամ առաջ միջոցներ ձեռնարկել սահմանազանցներին պատժելու, նրանց գերեվարելու ուղղությամբ, բայց Հայաստան պետությունն այնքան վերջացած է, որ 250 հոգու հարցը չի կարողանում լուծել եւ ապավինում է ՀԱՊկ-ի օգնությանը: Այստեղ, անշուշտ, մութ ենթաշերտեր կան, թե ինչու է Փաշինյանը նման անգործություն դրսեւորում եւ ինչ խնդիր է լուծում ՀԱՊԿ-ին դիմելով: Իսկ այդ մասին կանդրադառնանք հաջորդ նյութերում:

Անի Սահակյան

դիտվել է 1647 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am