Հայաստանից հարձակումներն ընդդեմ Ռուսաստանի՝ ջուր են լցնում ադրբեջանական «ջրաղացին»

Երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, այնտեղ են նաև մեծ թվով հայ զինվորներ։ Վարչապետի պաշտոնակատարի փոխանցմամբ, իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա, երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Փաշինյանը տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք որակեց. - «Նրանք ունեն կեղծ քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմանից ներս, այդ քարտեզները կեղծված են և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»։ Նա կարևորել է այն հարցը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն և միջդիրքային տարածքներով հասնեն Սև լիճ։ «Դա առանձին քննարկման խնդիր է, անպայման կդիտարկվի», ասել է Փաշինյանը։ Իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, հայտարարեց նա՝ նշելով․ - «Գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի նիստ կգումարվի, կքննարկեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ։

Այսպես, երեկ ողջ աշխարհն իմացավ, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Դեռ երեկ՝ օրվա առաջին կեսին, Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում՝ տարաձայնությունները հարթելու համար։ Երեկ ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային, և ըստ էության, թեև նրա թիմակիցները երեկ ողջ հերքում էին, Փաշինյանը երեկ երեկոյան հաստատեց՝ ադրբեջանցիները հատել են Հայաստանի սահմանը, դա անհանդուրժելի որակեց:

Ընդ որում, երեկ մոտ տասը ժամ շարունակված լռությունից հետո՝ նա պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ «Դա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ», ասաց նա:

Երեկ Պաշտպանության նախարարությունը մարտավարական տեղաշարժեր է իրականացրել։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի, 2-րդ զորամիավորումում իրականացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, 4-րդում՝ անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ։

«Մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից՝ անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ», -երեկ ԱԽ նիստում ասաց Փաշինյանը:

Հիմա՝ ի՞նչ որոշումներ են կայացվել երեկ՝ հստակ չէ։ Ի՞նչ են քննարկելու այսօր, ի՞նչ ուղիներ կան մշակված՝ իրավիճակից դուրս գալու նպատակով, նույնպես հայտնի չէ: Անհայտ է, սակայն, որ ադրբեջանական կողմը մտադրված չի զիջել:
Երեկվանից ՀՀ ռազմավարական դաշնակիցը ծպտուն անգամ չի հանել: Իհարկե, տեղում ռուսական զորքերի ուսերին է հայ-ադրբեջանական սահմանի ճշգրտման հարցերում՝ ադրբեջանական կողմի հետ բանակցել:

Բայց ինչո՞վ են զբաղված ՀՀ ԱԱԾ-ն, ՊՆ-ն, ԳՇ-ն...

Խոսքը արդեն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, այլ՝ կոնկրետ ՀՀ սահմանների, ՀՀ ինքնիշխանության: Ու ակնհայտ է, որ տարածաշրջանային բարդ գործընթացներ են ընթանում, չի բացառվում, որ Ադրբեջանի կողմից սա հստակ սադրանք է ընդդեմ Ռուսաստանի, հետևաբար պետք է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում: Իսկ որ արդեն մի քանի ամիս է, ինչ թուրք-ադրբեջանական տանդեմն աշխատում է այդ ուղղությամբ՝ ակնհայտ է:

Բոլոր հարձակումներն ընդդեմ Ռուսաստանի՝ էլ ավելի կարող են վնասել առանց այն էլ բարդ իրավիճակի վրա և հնարավոր է իրավիճակն ավելի բարդացնեն: Բայց այս պայմաններում էլ անհրաժեշտ է իշխանություն, որտեղ կարող են լինել բանակցողներ, որոնք ՀՀ շահի տեսանկյունից ի վիճակի են համարժեք առաջարկություններ անել, գործել՝ առանց վնասելու ՀՀ ինքնիշխանությանն ու ՀՀ անվտանգությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4811 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am