Բոլորը լուռ դիտում են Հայաստանի կործանմանը. Փաշինյանը չունի գոնե մեկ գործընկեր

Թեև Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները դեռևս երեկ երեկոյան հեռախոսազրույց ունեցան իրենց ռուս գործընկերների հետ, պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Սյունիքի իրադարձություններին:

Երեկ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնեցին, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են իրավիճակն այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Այս կարճ հաղորդագրությունում բառ անգամ չկա Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին, թեև ադրբեջանական զինված ստորաբաժանումն անցել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և առաջ գնացել շուրջ 3.5 կիլոմետր, ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, և ինչին անդրադարձել են ռուսական բոլոր լրատվական գործակալությունները` մի մասը շեշտելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ Հայաստանի տարածքում են ռուսական ռազմական բազաներ, և որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է:

Երեկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում Սյունիքի մասին բառ չկա, նշված է միայն, որ «հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմից հաստատվեց հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը»: «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության հետևողական կարգավորմանը»:
Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում պաշտոնական Մոսկվան հնարավորինս զգույշ է իր հայտարարություններում։ Իսկ Սյունիքում իրավիճակը սրվեց Լավրովի՝ Բաքու կատարած այցից անմիջապես հետո։

Բաքվում Սերգեյ Լավրովը որևէ հայտարարություն այն մասին, օրինակ, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, չի արել, թեև այս մասին պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է։

Լավրովի Բաքու կատարած այցի շրջանակներում արված հայտարարություններից պարզ դարձավ նաև, որ թեև Մոսկվան, Բաքուն և նույնիսկ Երևանը պարբերաբար հայտարարում են, որ տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ եռակողմ աշխատանքային խումբը արդյունավետ աշխատում է, կոնկրետ որոշումներ թե՛ երթուղիների, թե՛ կառուցման աշխատանքների ժամկետների շուրջ դեռ չկան: Բացի այդ, Լավրովը Բաքվում նաև հայտարարեց, որ երկաթգծի կառուցման հարցում պետք է հաշվի նստել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Իրանի շահերի հետ։

Ռուսաստանյան մամուլը երեկ երեկոյան ակտիվ արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը, որ Սյունիքում Սև լճի շրջանում ադրբեջանական զորքերը 3.5 կիլոմետր առաջ են եկել ու հրաժարվում են հեռանալ։ РБК-ն, մասնավորապես «Փաշինյանը Բաքվին մեղադրել է Սյունիքի պատճառով Հայաստանի տարածք ոտնձգության մեջ» հոդվածում հիշեցնում է, որ դեռևս մայիսի սկզբին Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզում ստեղծվել են 102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հենակետեր. «Սա լրացուցիչ երաշխիք է ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հանրապետության բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացնում է հայ-ռուսական զորքերի համատեղ խմբավորումը, գրում է РБК-ն։

ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցները, բնականաբար, ևս լուռ են: Երեկ ամբողջությամբ երևաց հայաստանյան իրականությունն իր ողջ «հմայքով», ինչի մասին ուղիղ վեց ամիս ասվել է, որ Հայաստանը միայնակ է, չունի գեթ մեկ գործընկեր: Եթե անգամ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ձայն չի հանում՝ ինչի՞ մասին է խոսքը:

Ի վերջո, փաստ է, տեղի է ունեցել Հայաստանի ինքնիշխան պետության տարածք ներխուժում՝ անկախ նրանից, թե ադրբեջանցիներն ինչ նպատակով են «հյուր եկել»՝ սահման են ճշգրտում, խրամատ են փորում և «պոստ» են դնում: Փաստը մնում է փաստ, որ ցանկացած երկիր, եթե իր սահմանների նկատմամբ ոտնձգություն լիներ՝ միանշանակ զենք կկիրառեր:

Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս, եթե Հայաստանի իշխանություններ կոչված պատուհասները համարժեք չեն գործում, ինչո՞ւ պետք է այլ պետությունները Հայաստանի շահերի մասին խոսեն: Իսկ Փաշինյանը Հայաստանի շահը ներկայացնո՞ւմ է, Հայաստանի գործընկերները գիտե՞ն, թե ինչ է ուզում Հայաստանը և ինչի է ձգտում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4755 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am