Իշխանությունն ապավինում է կրիմինալին

Հայտնի դարձավ, որ վերջերս կալանքից ազատվել է քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, սակայն նրա փաստաբաններն այս փաստը գաղտնի են պահել։ Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման մեջ։ Վարդանյանը կալանավորվեց անցած տարի, իրավապահները բարբարոսաբար նրան տանից բերման ենթարկեցին, անգամ թոռնիկ էր վախից կորցրել խոսելու ունակությունը, ապա ազատ էր արձակվել հունվարին՝ 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Սակայ դատախազության բողոքի հիման վրա նրան նորից կալանավորել էին եւ ազատ են արձակել ընտրությունների նախաշեմին: Մամուլում վերջին ժամանակները տեղեկություններ են հրապարակվում, որ իշխանությունը աշխատում է կրիմինալ աշխարհի վրա, փորձում է իրեն աջակից դարձնել գողականներին, թաղային հեղինակություններին եւ բոլոր նրանց, ովքեր կարող են իշխանության համար ձայներ ապահովել:

Նիկոլ Փաշինյանն այս հարցում էլ ընդօրինակում է Սերժ Սարգսյանին, թեեւ նախկինում նրան հուժկու քննադատում էր կրիմինալի միջոցով ձայներ հավաքելու համար, բայց այսօր ինքն է փորձում գողականներին իր իշխանության հենասյուներից մեկը դարձնել: Հանցաշխարհի հետ բանակցությունները վարում է հայտնի օլիգարխներից մեկը եւ Իմ Քայլի ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը, որը հեղափության օրերին Փաշինյանի ախրանիկն էր: Անցած երեք տարիներին տասնյակ հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է Հայկը դարձել Նորատուսցի եղբայրների տանիքը, իսկ նրանք էլ իրենց հերթին աջակցում են իշխանությանը, դա թե անցած ընտրություններին էր, թե պատերազմից հետո Փաշինյանի անվտանգությունը պահելու նպատակով հավատարիմների թիմ տրամադրելու տեսքով, թե իշխանության, մասնավորապես Փաշինյանի՝ Գեղարքունիք այցը տպավորիչ դարձնելու հետ կապված:
Օրերս էլ իրավապահների հետաքրքրությունների առանցքում հայտնվել էր քրեական հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Խուզարկություն էին կատարել նրա տանը, բավական մեծ թվով իրավապահներով, իսկ մարտ ամսին էլ Պիպոյին ասֆալտին ծեփելով բերման ենթարկել: Հիշեցնենք, որ չնայած հեղափոխությունից հետո Պիպոն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, բայց երեք տարում շատ ջրեր հոսեցին, Դոն Պպիպոն պարբերաբար հայտնվեց իրավապահնեի թիրախում եւ միգուցե այլեւս չի վստահում ու աջակցում իշխանություններին եւ նրանք էլ շանտաժի են դիմում:

Անի Սահակյան

դիտվել է 2596 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am