Կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Սյունիքից տարածք ենք տվել

 

Կեսգիշերին տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստում պաշտոնապես հաստատվեցին ողջ օրվա ընթացքում շրջանառվող լուրերը։

Վարչապետի պաշտոնակատարը հաստատեց, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են ՀՀ պետական սահմանը՝ Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում խորացել մինչև 3,5 կմ ։ Վարչապետի պաշտոնակատարը կատարվածը որակել է դիվերսիա, նաև ասել, թե առանձին քննարկման առարկա է՝ ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը։ Կրակոցներ և հրազենի գործադրում չի եղել։ ՀՀ զինված ուժերը արձագանքել են, սակայն, փաստորեն, արդյունք չկա։ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես խոստովանեց, որ Ադրբեջանի զինուժը Սյունիքում տարածք է վերցրել։
<<ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է:
Ես ուզում եմ մենք հստակ արձանագրենք, որ որևէ կերպ չենք կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և այսօր մենք Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկենք այս պահին առկա իրավիճակն ու մեր հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները: Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին անգամ կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա:
Կրկին ուզում եմ արձանագրել, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային>>,- հայտարարել է նա:

Ի՞նչ է սա նշանակում, կամ այդ ինչպե՞ս է ստացվում, որ առանց հայկական կողմի ադրբեջանական կողմը սահմաններ է ճշգրտում։ Փաստորեն, ի դժբախտություն մեզ, ողջ օրվա ընթացքում տարածվող լուրերը լկտի սուտ չէին։ Լկտիաբար ստում էին բոլոր նրանք, ովքեր փորձում էին պնդել, թե ընթանում են բանակցություններ, որպեսզի ադրբեջանական զինուժը հետ քաշվի։ Եթե թշնամու զինուժը առանց դիմադադրության հանդիպելու ներթափանցել և մինչև 3,5 կմ խորացել է ՀՀ պետական սահմանում, ինչու պիտի ընդամենը բանակցելով դուրս գա այդ տարածքից։ ՀՀ պետական սահամնի խախտման համար ՀՀ սահմանդրությամբ և միջազգային նորմերով համապատասխան կարգավորումներ կան՝ գոյություն ունեն զինված ուժեր, որոնք պատասխանատու են սահմանների պաշպանության համար։

Ալիևը շարունակում է ապացուցել, որ ինքն իր խոսքի տերն է՝ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը նա իրագործում է։ Սև լճին հաջորդելու են նոր զիջումներ ՀՀ պետական տարածքից։Սրանով ըստ էության սկսվում է Սյունիքի հանձնումը։ Կապիտուլյանտն անձամբ է խոստավանում, որ վիճակը ճգնաժամային է։ Հայաստանը կանգնած է նոր պատերազմի կամ Սյունիքը հանձնելու վտանգի առաջ։ Մինչև արտահերթ ընտրությունները Ադրբեջանը կարող է նախաձեռնել Սյունիքի օպերացիան։ Դիվանագիտական և ռազմական ներկա ներուժով մենք հայտնվելու ենք շատ վատ վիճակում։Միակ հույսը, թերևս ռուսական կողմի միջամտությունն է, սակայն ա նվտանգության խորհրդի նիստի հրապարակային հատվածում այդ մասին ոչինչ չասվեց։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 12100 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am