Ընդամենը մի հատ դիրք ա՝ չպահպանվող բարձունք. Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (video)
Հիմա Սյունիքում ընթանում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման պրոցես։ Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Սյունիքում լարվածության առիթ էր պետք, որպեսզի շատերը դա ճոխացնեն, և երկիրը դնեն լարվածության մեջ։
