Նիկոլը շարունակում է կործանել երկիրը

Այդպիսի ժողովրդական արտահայտություն կա՝ «ստերի հերն անիծեց»: Այս արտահայտության իմաստը ոչ թե այն է, որ ստերը կամ ինչ-որ կեղծ տեղեկություն ինչ-որ մեկը բացահայտեց ու ցույց տվեց դրա սուտ (կեղծ) լինելը, այլ հակառակը: Այո, այդ արտահայտությունը նշանակում է, որ ինչ-որ մեկը այնպիսի ստեր, անհավանական բաներ ասաց, այնպես փչեց, որ «ստերի հերն անիծեց», այսինքն՝ այդ նոր ստերով ծածկեց նախորդ ստերը:

Հիմա նիկոլ փաշինինն է: Ասենք, ինչո՞ւ «հիմա». մի երկու տասնամյակ լրագրողի կարգավիճակով է ստել, մի 8 տարի՝ պատգամավորի կարգավիճակով ստեց, ապա 3 տարի ստեց, խաբեց ու կեղծեց ՀՀ վարչապետի կարգավիճակով, հիմա էլ շարունակում է ստել որպես նախկին վարչապետ և վարչապետի պարտականություններն ապօրինաբար յուրացրած ապագա մեղադրյալ: Առիթ ունեցել ենք ասելու (գնահատելի է, որ այլոք մեր այդ ֆրազը վերցրեցին և տարածում են), որ կա սուտ, լկտի սուտ և նիկոլ փաշինի ասածները՝ որպես ստի գերադրական աստիճան:

Այլ իրավիճակ ու հոգեվիճակ լինեին, նիկոլ փաշինն ու իր ստերը սպանիչ ծաղրի, ծաղրուծանակի առարկա կդարձնեինք: Բայց առայժմ նիկոլ փաշինն է սպանում: Սպանում է իր իշխանության ապիկարության հետևանքով տարածված համաճարակով, սպանեց իր իշխանության մեղքով ու ապիկարության հետևանքով ծավալված պատերազմում, հիմա էլ ամեն օր շարունակում է սպանել Հայաստանն ու երկրի, ժողովրդի ապագան:

Ընդհանուրից գանք մասնավորին: «Փչան Թոդորոսն» օրերս, մասնավորապես, իր կրկնակի հրաժարման-չընտրման պրոցեդուրայի ժամանակ հայտարարել է՝ եթե ինքը, այսինքն՝ ՀՀ կառավարությունը չուզենար, որ ԱՄՆ նախագահ Բայդենը «Հայոց ցեղասպանություն» բնորոշումը գործածեր, նա չէր գործածի: Մի խոսքով, տեսել-լսել-կարդացել եք, նման մի բան է ասել:

Հա, բազմաթիվ ստերի շարքում ուշադրություն գրավեց և այն, թե նիկոլ փաշինն ինչպես է իրեն ու իր գլխավորած երկրաքանդ ու պարգևավճարացավի եկած կառավարությանը վերագրում Սևանա լճի մակարդակի բարձրացումը:

Սկսենք Բայդենից: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փաստորեն, Հայաստանին ու հայությանը վերաբերած հարցերում, ըստ նիկոլ փաշինի, իր հայտարարություններն ու գործողությունները ճշտում է անձամբ նիկոլի ու ՀՀ կառավարության հետ, և հետո միայն արտահայտվում: Ենթադրենք (չնայած դա խելացնորություն է), բայց ենթադրենք, թե իրոք այդպես է: Տեղում ու միանգամից գալիս ենք հետևության, որ Ջո Բայդենը անձամբ նիկոլ փաշինի ու նրա չարաղետ կառավարության ցանկությամբ ոչ միայն արտասանել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, այլև... դրանից 10 օր անց թույլատրել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու թույլտվությունը: Հաշվի առնելով, թե նիկոլ փաշինն ու իր թրքահպատակները ինչպիսի մոլեռանդությամբ են սպասարկում Հայաստանի ու հայության թշնամիների շահերը՝ կարելի է միգուցե չբացառել, որ նիկոլ փաշինն էլ է Բայդենին խնդրել, որ ԱՄՆ-ն շարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:

Եթե մարդը նիկոլավիրուսով ախտահարված չէ, ուղեղն առկա է և շարունակում է գործել, ապա մեզանից ոչ պակաս արագ ու նաև ինքնուրույն հասկանում է, որ նիկոլ փաշինն ուղղակի փչում է, իսկ ԱՄՆ նախագահն էլ ըստ իր պետության և իր ներկայացրած ուժի հետապնդած քաղաքական շահերի ու նպատակների է արտասանում այս կամ այն բառը, ստորագրում այս կամ այն որոշումը:

Ինչ վերաբերում է Սևանին, ապա լիճն ասում են՝ բարձրացած ջրերով բուռն ալեկոծվել է նիկոլ փաշինի արած հայտարարությունից հետո, նույնիսկ ցանկացել է մի 15 րոպեով իր գիրկն առնել նիկոլ փաշինին՝ առանց ակվալանգի:

Իսկ այն, որ Սևանա լիճը երկու տարի ավելի ու ավելի է ծաղկում, այն, որ ափամերձ տարածքների մաքրման լուրջ աշխատանքներ կան, որոնք, սատանան գիտե, թե ինչպես են իրականացվում, եթե իրականացվում են առհասարակ, դա հեչ: Ու ո՞վ և ինչի՞ մասին է գլուխ գովում, էլի: Նիկոլ փաշի՞նը, որ խմելու ջրերի հսկայական ռեսուրսներ է հանձնել թշնամուն: Նիկոլ փաշի՞նն է Սևանա լճի մակարդակը բարձրացնելուց խոսում, որ Սևանի արևելյան ափամերձ գոտին վերստին դրել է թշնամու հրաձգային կրակի հասանելիության տակ՝ հանձնելով Քարվաճառը:

Ու ընդհանրապես, վաղո՜ւց անցել է ժամանակը՝ նիկոլ փաշին կոչվող արյունահեղ խեղկատակի ստերը բանատեղ դնելու համար: Ավելին, այժմ նրա ստերը ոչ թե բնորոշում են ստախոսին, որի նկարագիրն ու էությունն ակնհայտ են, այլ բնորոշում ու բնութագրում են այդ ստերն ու ցնդաբանությունները հալած յուղի տեղ ընկալողներին:

Վերջիններս, շարժելով ամենամոլի աղանդավորների նախանձը, շարունակում են «ապրել» ինչ-որ հորինված նիկոլական աշխարհում: Դա պատրանքն է:

Իսկ իրականությունն այն ողբերգությունն է, որ կատարվում է Արցախի մնացորդների վրա, որ կատարվում է Սիսիանի բարձունքներում, որ կատարվում է այստեղ ու հիմա:

Միակ հարցն այն է, թե դեռ որքան կտևի այս աղետը: Եվ արդյոք արժե՞ ասել՝ մնաց 39 օր: Գուցե մենք այդ 39 օրն է՞լ չունենք արդեն:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 891 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am