Էշի դուխն ու Նիկոլի «թավիշը»

Վերջին օրերի լրահոսի թոփ լուրերի շարքում իր կայուն դիրքերն է պահպանում Իջևանից, ավելի կոնկրետ Աչաջուր համայնքից մայրաքաղաք եկած մեր հայրենակցի ավանակով ակցիայի մասին լուրը: Իջեւանցի տղմարդը իր «Իլհամիկ» իշուկին բերել էր Երևան, Ազգային ժողովի մոտ եւ այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնը վերածել էր նախընտրական քարոզարշավի հարթակի եւ խոևհրդարանի լուծարումից հինգ պակաս էլ խաբում էր հայ ժողովրդին, տղամարդն իր էշուկով ակցիա էր անցկացնում՝ կոչ անելով Փաշինյանին իր հետ իշուկով վերադառնալ Իջեւան՝ Փաշինյանի հայրենի քաղաք, որպեսզի հայ ժողովուրդն ազատվի նրանից:
Աչաջրեցի իշուկատերը իր վարմունքը բացատրեց՝ հղում անելով հայկական վաղեմի սովորույթին, երբ դավաճաններին թարս նստեցնում էին էշին և այդպես պտտում գյուղում կամ քաղաքում: Դա հասարակական պարսավանքի յուրօրինակ դրսևորում է եղել ժամանակին: Եվ ահա, մեր հայրենակիցը, որ ներկայացավ որպես ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համագյուղացի, միկրոավտոբուսով բերել էր մի դաստիարակված իշուկ, որին «Իլհամիկ» էր կանչում, որպեսզի մեկ այլ իջևանցու, ինչպես իշատերը նշեց՝ դավաճան Նիկոլին, թարս նստեցրած հետ տանի Իջևան:
Քաղաքացուն, ցավոք, թույլ չտվեցին իրագործել իր մտադրությունը, գործին խառնվեցին Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակները՝ ոստիկանները եւ Նիկոլին էշով Իջեւան վերադարձնելու փոխարեն իշատերն ինքը հայտնվեց ոստիկանական բաժանմունքում, իսկ իշուկը խելոք, դաստիարակված կանգնած մնաց խորհրդարանի առջեւ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ իջեւանցի տղամարդուն ոստիկանություն բերման ենթարկելիս վերջինիս մոտ թմրանյութ են հայտնաբերել, ինչն, անշուշտ, ոչ այնքան զավեշտալի, որքան տրագիկոմեդիկ է:
Նիկոլ Փաշինյանն ու իր պահապան հրեշտակներն այնքան են կորցրել իրականության զգացումը, որ անգամ նման հումորային ակցիաներն են օրորոցում խեղդում սովետական միլիցու ոճով եւ այսպես կոչված պլան են գցում կրեատիվ իջեւանցու գրպանը: Կասկածից վեր է, որ ցանկացած մարդ, ով կնախաձեռներ նման ակցիա, նախապես կկանխատեսի, որ հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում եւ հաստատ գրպանում պլան ման չէր տա, առավել եւս իշուկի համար: Այնպես որ Նիկոլ Փաշինյանն, իսկապես, կարեկցանքի է արժանի, անգամ նման էշ-ակցիային պատրաստ չէ դիմակայել: Մինչդեռ ինքն առաջինը պետք է ուզենար էշով, թե առանց էշի գնալ հայրենի Իջեւան եւ տեսնել, թե ինչ է իր համերկրացիների ուզածը: Եթե էշով չի ուզում կարող է ոտքով գնալ, ոտքով չի ուզում, իր թիկնազորով, անգամ էշը կարող է պարզերես հայտնվել մայրաքաղաքի կենտրոնում եւ համբերատար կանգնել ժամեր շարունակ, ինչ է Փաշինյանը մի էշի չափ էլ չկա՞, որ սեփական ոտքերով հասնի հայրենի քաղաք ու
այնտեղ հայտարարի, թե դավաճան չէ: Մեկ անգամ նրան իր դասը տվել են Իջեւանում, երբ դեռ ոչ պատերազմ կար, ոչ էլ երկիրն էր նման աղետի առաջ կանգնել: Բայց իջեւանցիների անտառային պատերազմի հետքերը դեռ չեն սպիացել եւ Փաշինյանը թերեւս դրա համար է այսպես գազազել եւ ոստիկաններին հրահանգել իր դեմ ակցիայի հեղինակն թմրամոլ հանել: Լավ է, էշին բերման չեն ենթարկել ոստիկանություն, թե չէ հաստատ նրան մեղադրանք կառաջադրեին իրենցից կրեատիվ, իրենցից խելոք լինելու եւ հանուն գաղափարի զրկանքների ենթարկվելու համար:

Անի Սահակյան

դիտվել է 1742 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am