Կա սուտ, կա շատ մեծ սուտ և կա Նիկոլ Փաշինյան

«Մեզ առաջիկայում սպասվում է մեր ժամանակների ամենասենսացիոն նորություններից մեկը: 2021թ. հուլիսին Սևանա լճի մակարդակը կլինի ամենաբարձրը վերջին 60 տարվա ընթացքում»,- Ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավատացրել է, թե սա արդյունք է ջրային ռեսուրսների կառավարման բոլորովին նոր որակի:
«2020թ. 22,8 մլն խ/մ ջուր ավելի քիչ է բաց թողնվել համակարգ, բայց 4800 հա հող ավելի շատ է ոռոգվել»,- նշել է Փաշինյանը:
Հազար ու մի սուտ պատմություն տեսած ու լսած ԱԺ ամբիոնի համար անգամ, Փաշինյանի՝ Սևանի մակարդակի բարձրացման մասին սուտը սենսացիոն էր։ Իրականությունն այն է, որ Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման ծրագրի իրագործումն սկսվել է 2000-ականների սկզբին, որի արդյունքում Սևանի ջրի մակարդակը տարեցտարի բարձրացել է ։
Այսպես՝ 2001 թվականին վերջին հաստատվել է 2002 թվականի` Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը՝ նախագահ Ռոբերտ Քոչորյանի վավերացմամբ: Ըստ այդ ծրագրի՝ 2001 թվականին լճի մակարդակը եղել է 1896.66 մ է, որը գնահատվել է շուրջ 20մ-ով իջեցված, մակերեսը փոքրացած է եղել 180 քառ. կմ-ով և կազմել 1240 քառ. կմ ։ Ջրի ծավալը 32.5 մլրդ մ3 է, կամ որ նույնն է նվազած է 26.0 մլրդ մ3-ով: Հիշյալ ծրագրով հաստատվել է 2003 թ.-ից մինչև 2030 թ. Ջրի էկոհամակարգի բարելավման միջոցառումների ծրագիրը։ Ամրագրվել է նաև ջրային ավազանի մաքրության և ջրառի արդյունավետ կառավարման համակարգի ներդրումը։ Որպես վերջնարդյունք Սեւանը պետք է ունենա 1903,5 մ բարձրություն։ Նախապես որոշվել էր սրան հավելել եւս 4,5 մ՝ որպես ջրի ալիքի ազդեցության գոտի, ինչը նշանակում է, որ ընդհանուր լճի «տիրույթում» պետք է լիներ մինչեւ 1908 մետրն ընկած գոտին։ Սակայն հետագայում՝ 2008-ին, կառավարության որոշմամբ այս նիշը դարձվեց 1905 մ։ Այսինքն՝ ալիքի բարձրությունը իջեցվեց մինչեւ 1,5 մ։

2018 թվականի մայիսի 4-ի, այսինքն՝է Փաշինյանի իշխանության գալու առաջին օրերի դրությամբ, ըստ պածտոնական լրահոսի՝ Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա գարնանային ամիսների համեմատ նվազման նոր նիշ է գրանցել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի մայիսի 4-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 64 սանտիմետր բարձրության վրա, ինչը 8 սանտիմետրով ցածր է եղել նախորդ տարվա նույն օրվա նիշից: դրությամբ
Համաձայն ՀՀ կառավարության կողմից 2020 թվականին հաստատված Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի՝ 05.08.2020թ. դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900 մ75 սմ է կազմել։ Սևանի 1900 մետրի նիշը, որ լճի համար համարվում էր կենսական կարևորության հարց, լուծվել էր դեռևս 2015 թվականին։ Ընդհանուր առմամաբ՝ 2002 թվականից սկսած լճի մակարդակը բարձրացել է մոտ 4,5 մետրով, որի հետ Նիկոլ Փաշինյանն ունի այնքան կապ, որքան գարնանը տեղացող անձրևի կամ ձմռանը տեղացած ձյան հետ։ Ջրի մակարդակի բարձրացումը, ի դեպ, առաջացրել է հիմնախնդիրներ՝ կապված ափամերձ անտառապատ ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքների իրականացման հետ: Ջրի տակ մնացող օրգանական նյութերի մեծ զանգվածները վտանգում են լճի վիճակը` ջրի աղտոտման տեսակետից: Լուրջ խնդիրներ են առաջացնում նաև ջրի տակ մնացած բազմաթիվ շինությունները և ենթակառուցվածքները, որոնք առաջացնում են ջրի օրգանական աղտոտվածություն:


Սևանի ջրի մակարդակի բարձրացումը սեփական թիմի արդյունավետ գործունեությանը վերագրելը նույնն է, ինչ անցած երկու տարիներին լճի ծաղկման ողջ պատասխանատվությունը դնել օրվա իշխանության վրա։ Փաստ է, որ Նիյոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սևանա լիճը ամռան ամսիներին փոխում է գույնը, կամ ինչպես ընդունված է ասել ՝ծաղկում է։ Սևանի ծաղկման խնդիրը լուծելու առաջնային պայմանը լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է, ինչը Փաշինյանի իշխանությունը չի արել։ Իսկ ջրի մակրադակի բարձրացումը, որը տարեցտարի տեղի ունեցող գործընթաց է, որևէ կապ չունի Փաշինյանի ու նրա թիմի աշխատանքի հետ։


Հայկ Դավթյան

դիտվել է 4203 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am