Պարտքի թեմայից պետք չէ վախենալ, եթե անհրաժեշտություն լինի, 1-2 մլրդ էլ պետք է պարտք վերցնել, ներդնել ապագայի մեջ․ Նիկոլ Փաշինյան (video)

«Ուզում եմ՝ պետական պարտքի թեման դիտարկենք հետևյալ տրամաբանության մեջ․ աշխարհն անցել է համավարակի միջով։ Այսօր երկիր կա՞, որ իր պետական և արտաքին պարտքը չի ավելացրել։ Ես հիմա շատ վստահ չասեմ, որ չկա այդպիսի երկիր, բայց շատ դժվար կլինի գտնել այդիսի երկիր։  Շատ հաճախ մեզ մեղադրում են արտաքին պարտքը մեծացնելու մեջ, մեղադրողներն այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ ՀՀ-ն հանել են աճուրդի, նրանք այսօր խոսում են հայրենասիրությունից, երկիրը ճգնաժամից հանելու իրենց տեսլականից։ 20 տարի շարունակ մեր երկիրը գրեթե պետական սեփականություն չունի, ովքեր են դրա մեղավորները»,- ԱԺ հատուկ նիստին Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարցին։

«Պետք է դիտարկել՝ ՀՀ-ն ինչ ցուցանիշով է մուտք գործել 2020 թվական։ ՀՀ-ն առաջին անգամ հայտարարել է, որ բյուջետային աջակցության վարկ չի վերցնելու։ Մեր ծախսերն ամբողջությամբ ապահովելու ենք մեր բյուջեի եկամուտներով։ 2019-ին պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշն էականորեն նվազեցրել ենք։ Պատերազմից հետո մենք միջազգային շուկայից 750 մլն եվրոբոնդի թողարկում ենք իրականացրել՝ ՀՀ պատմության համար աննախադեպ ցածր տոկոսով։ Սա նշանակում է՝ միջազգային հանրությունը վստահում է մեր կառավարությանը և մեր երկրին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պարտքի թեմայից պետք չէ վախենալ։

«Եթե անհրաժեշտություն լինի, 1-2 մլրդ էլ պետք է պարտք վերցնել և հանրապետության բոլոր վայրերում մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարաններ, ակադեմիական քաղաք կառուցել, որովհետև դա ներդրում է ապագայի մեջ։ Եթե երկրին վստահում են, պարտք են տալիս:

Մեր ժամանակ էլ է «Հյուսիս-հարավ» կառուցվում, մեզնից առաջ էլ է կառուցվել՝ արտաքին պարտքի վարկային միջոցներով։ Եկեք նայենք՝ այն ժամանակ ոնց է կառուցվել, հիմա ոնց է կառուցվում։ Մենք ճանապարհներ ենք կառուցում, բայց միլիոնատեր չենք դառնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am