Գլխավոր հերոսի դափնին ու հաջողված ու անհաջող հերոսները

  Հայաստանի  իրեն իշխանություն համարող կուսակցության անդամների ելույթներին հետեւելիս հասկանում ես, որ Երեւանի կրկեսի հարկադիր արձակուրդը բնավ չի ազդել երկրիս ուրախ տրամադրության վրա: Ներկայացումներն այնտեղ են կայանում, որտեղ իրենք են՝ մտքի մեծագույն տիտանները: Ստացվել է այնպես, որ հիմա գլխավոր դերում բոլորն են, ովքեր կհայտնվեն լրագրողական տեսախցիկի առջեւ: Տարոն Մարգարյանի ինագուրացիային մի շարք կարկառուն Հանրապետականների ներկայությունը ստվերել էր օրվա գլխավոր հերոսին: Ու եթե նախկինում Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մի քանի ՀՀԿ-ականներ էին շատ շատերին զվարճացնում իրենց մտքի մարգարիտներով ու գոհարներով, հիմա արդեն շատերն են այդ դափնին նվաճել: Այսուհանդերձ, օրվա ամենաձախողված դերը ստանձնել էր Սամվել Ալեքսանյանը՝ նույն ինքը Լֆիկ Սամոն, ով լրագրողների հետ շփման անվտանգ մարտավարություն է որդեգրել, անմեղսունակության հասնող վարքագիծ է որդեգրել՝<<սուխոյ ատկազով>> ու հոլիվուդյան ժպիտով սղղացնում է ցանկացած կնճռոտ հարց, որն իր անվտանգության հիմքերի խարխլմանն է ուղղված:  Նա հերթական առիթը բաց չթողեց հրաժարվելու իր միլիոններից ու նեղսրտեց, թե իրեն զրպարտում են բոլոր նրանք, ովքեր օլիգարխ են համարում.«Ես որդի՞ց միլիոնատեր, իմ կարողությունը գրած ա, նայեք դեկլարացիայի մեջ ինչ գրած ա, էդ ա»,- ասաց նա: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են իրեն օլիգարխ անվանում, պատասխանեց. «Ես շատ գիտեմ, շառ են արել վրես»: Ըստ տեղեկությունների՝ իր դստեր հարսանեկան զգեստն արժեցել է 25 հազար դոլար. «էդ ո՞վ ա ասել ըտենց բան, մենք ենք կարե էդ շորերը, 25 հազար որդի՞ց եղավ»:Ըստ երեւույթին այդ շքեղ զգեստը կարվել է Ալեքսանյանին պատկանող տրիկոտաժի գործարանում, որտեղ զուգագուլպաներ ու մայկաներ են կարվում: Սակայն այս անգամ Ալեքսանյանի անտաղանդ խաղը տապալվեց ու տապալեց նրա թիմակից, ընկեր Ռուբեն Հայրապետյանը:Ալեքսանյանին ուղեկցող Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունից դուրս եկավ, երբ լրագրողները հարցեր ուղղեցին նաեւ իրեն. լրագրողներից խույս տվող Հայրապետյանը Ալեքսանյանին մեղադրեց լրագրողների հարցերին պատասխանելու համար. «Ի՞նչ ես պատասխանում, հեսա կհարցնեն ի՞նչ ես ուտում»:Այնուհետև Սամվել Ալեքսանյանի հետ հեռանալով լրագրողներից՝ Հայրապետյանն ասաց. «Անդաստիարակ են սրանք»:Զարմանալի նյարդային խաղ ցույց տվեց Ռուբեն Հայրապետյանը, ով նախկինում հորդորում-պահանջում էր իրեն հարցեր տալ միայն ֆուտբոլից, իսկ հիմա  հրաժարվեց պատասխանել ֆուտբոլի հավաքականի կրած պարտության մասին հարցին: «Ես ասում եմ՝ չեմ պատասխանում, ի՞նչ ես ուզում»:Նա գրեթե կորցրեց ինքնատիրապետումը, երբ հարց հնչեց,  թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ պարբերաբար Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականն է պահանջում հանրությունը, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Ինչ ճարպիկ աղջիկ ես բայց, ինչ ճարպիկ, ճկուն մտքի տեր էլի, Հայրապետյանն էլ էդքան միամիտ ա՞…Իհարկե չես հասնի, էդ ինչքան պտի ապրես, որ իմ ճկունությունն ունենաս»: «Սաղ դու ես մեղավոր, Սամո»,- վրդովված հեռացավ նա: Ամենազվարճալին, անշուշտ, Երեւանի նախկին քաղաքապետ եւ քաղաքապետ դառնալու հարատեւ երազանքով ապրող Գագիկ Բեգլարյանի ներկայացումն էր:Նա հերթապահ հերքումն է տվել քաղաքապետ դառնալու չիրականացված ցանկության հարցին ու վրդովմունքը թափել լրագրողների գլխին: Հարցին, թե կոռուպցիայի դեմ պայքարից ո՞վ պետք է վախենա, նա պատասխանել է. «Դուք՝ լրագրողներովդ»: Ինքը վախենալու բան չունի կոռուպցիայի դեմ պայքարից: Ինչո՞ւ պետք է լրագրողները վախենան.«Էս վերջերս տեսա, որ լրագրող բռնեցին, դրա համար ասում եմ՝ վախեցեք»:Ինչպես ասում են՝ խոսքերն ավելորդ են, իսկական Հանրապետականի տրամաբանություն. «Ես անհանգստանալու խնդիր չունեմ: Ես 1990-ական թվականներից սկսած զբաղվել եմ բիզնեսով», -ի վերջո անկեղծ խոստովանության է մղվել Բեգլարյանը, ով տակավին ամիսներ առաջ, երբ պետական պաշտոն էր զբաղեցնում ու ըստ օրենքի իրավունք չուներ բիզնեսով զբաղվել, գրեթե երդվում էր, որ բիզնես չունի: Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am