Խոշոր հրդեհ Արարատի մարզի Այգեստան գյուղում. ընտանիքի հույսը մարզպետն է

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Այգեստան գյուղի Շիրակի փողոցի թիվ 5 տանը հարակից անասնագոմում: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Արտաշատի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ հրամանատար Արմեն Միքայելյանի և հրամանատարի տեղակալ Լևոն Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանը: Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել մոտ 450 հակ անասնակերում և գյուղացիների ու հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում, բարեբախտաբար, կրակը չի տարածվել և չի վնասել բնակելի տներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խոտի հակերը պատկանում էին Զավեն Մկրտչյանին, որի ընտանիքը գտնվում է ծայրահեղ սոցիալապես անապահով վիճակում: Ունի 4 անչափահաս երեխա, իսկ ընտանիքը բաղկացած է 8 հոգուց և դա իրենց ապրուստի միջոցն էր, որ վայրկյանների ընթացքում դարձել է ոչ պիտանի: Այս պահին տեղում աշխատում են նաև Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հրահատ Ալեքսանյանի գլխավորությամբ: Առաջին իսկ պահից գյուղացիների հետ կրակի դեմ պայքարում էր նաև Այգեստանի գյուղապետի տեղակալը: Իրավիճակի մասին տեղեկացվել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ով հայտնեց, որ անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն սոցիալապես անապահով ընտանիքին, որպեսզի նրանք կարողանան գնել նոր անասնակեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները 4 անգամ մեկնել են՝ մեքենաները ջրով լիցքավորելու, որպեսզի կարողանան կրակը մինչև վերջ մարել:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am