Այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը. Ռոբերտ Քոչարյան

Այսօր մենք ներկայացնում ենք դաշինքի ձեւավորում եւ ելույթը կկառուցեմ ավելի շատ հարցեր եւ պատասխաններ տարբերակով՝ պարզաբանելու համար, թե ինչու է ձեւավորվում հենց այս դաշինքը հենց այս ֆորմատով: Այս մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների քաղաքական համագործակցության մեկնարկի հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Ստորեւ ններկայացնում ենք նրա ելույթը.

«Երկիրը կանգնած է ծայրահեղ մարտահրավերների առջեւ եւ դրանք հիմնականում կապված են անվտանգության սպառնալիքների հետ: Երկիրը ունի կառավարման եւ տնտեսական ճգնաժամ: Երկրում ակնհայտ է նաեւ ինքնության ճգնաժամը: Պետք են ուժեր, մարդիկ , որոնք բավարար չափի փորձ ունեն այսպիսի մարտահրավերներ հաղթահարելու համար: Ինչու ես. Ունեմ մեծ կառավարման փորձ ճգնաժամային իրավիճակներում, ունեմ կուտակածխ փորձ ու գիտելիքներ անվտանգության, պաշտպանության համակարգում: ունեմ փորձ տնտեսական ճգնաժամ հաղթահարելու հարցում: Ինչպես տեսնում եք, ներկա վտանգները եւ կուտակած փորձ նու գիտելիքները գրեթե համընկնում են: Ինոչւ ՀՅԴ, որովհետեւ սա այն կուսակցությունն է, որն աշխարհով մեկ պայքարել ու պայքարում է հայերի իննությունը պահպանելու համար: Սա այն կուսակցությունն է, որի հետ ունեմ երկարատեւ համագործակցության փորձ: ՀՅԴ-ն եղել է կառավարության անդամ իմ կառավարության ժամանակ, նույնիսկ երբ կոալիցիա դեռ ձեւավորված չէր: Փորձնմ արդյունավետ է, արդյունքները կան եւ բոլորդ դրանք ականատեսն եք եղել: Ինչու «Վերածնվող Հայաստանը», որը ծնվել է Սյունիքում եւ հիմա տարածվում է ՀՀ-ով մեկ: Որովհետեւ Սյունիքն այսօր ներկա սպառնալիքների էպիկենտրոն է Հայաստանի համար: Սյունիքից է կախված՝ մնալո՞ւ ենք գոծոն այս տարածաշրջանում, թե դառնալու ենք կցորդ: Այստեղ վտանգները լուրջ եւ են կարծում եմէ՝ Սյունքին այսօր մեր այս պահի պայքարի սիմվոլն է հանդիսանում:

Ինչու պետք է այս իշխանությունը հեռանա. Այս իշխանությունը մեր պարտության խորհրդանիշն է, մեր պարտության դեմքը, ձայնը: Այսպիսի դեմքով, այսպիսի ձայնով մենք չենք կարող նայել դեպի ապագան, չենք կարող կառուցել այդ ապագան: Հնարավոր չէ առաջ գնալ նման քնիք ժողոբվրդի ճակատին ունենալով, դա ուղղակի անհնար է:

Այս իշխանությունը մեղավոր է 5 հազար զոհերի 11 հազար վիրավորների համար, եւ 35 հազար անօթեւան մնացած մեր հայրենակիցների համար: Այս իշխանությունը բերում է մահ, տառապանք, եւ ավերում է այն, ինչին դիպչում է:

ՀԱջորդը. Դավաճանության եւ Արցածի վաճառքի կասկածը մեր ժողովրդի մոտ մնալու է այնքան ժամանակ, ինչքան մնա իշխանության այս մարդիկ: Միայն իշխանափոխությոեւնից հետո հնարավոր է լինելու պատասխանել մի շարք չափազանց կարեւոր հարցերի:

Հաջորդը, այս իշխանությունը հետեւողականորեն քանդում է երկրի տնտեսությունը: Խոստացել են թռիչքաձեւ աճ, ապահովել են թռիչքաձեւ անկում: Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, աճել է արտաքին պարտքը ավելի քան 2 մլրդ դոլարով: Ներդրումները գրեթե զրոյացել են: Ըստ էության, այս իշխանության օրոք այս 3 տարում աճել է միայն աղքատությունը եւ գերեզմանների քանակը: Սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության համար: Իրեն քչեն կատարել ոչ մի նախընտրական խոստում, նույնիսկ նրանք, որոնք հեշտությամբ կարելի էր կատարել:

Ինչ ենք մենք մտադիր անել՝ գալով իշխանության: Առաջին հերթին պետք է գնահատել եռրկրին հասցրած վնասի ծավալը բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, րավական համակարգ, կրթություն, գիտություն եւ այլն: Դա անհրաժեշտ է հետագա քայլերը պլանավորելու համար: Անհրաժեշտ է անցնել հակաճգնաժամային քայլերի՝ կանգնեցնելու անվտանգության եւ պետըական կառավարման հետագա դեգրադացիան: Պետք է կանգնենցնեք տնտեսական անկումը, պետք է վերականգնենք երկրի վարկն ու կանխատեսելիությունը: Մենք վաղուց կորցրել ենք վստահելի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում:

Սկզբունքորեն կարեւոր է, որ ժողովուրդն անմիջապես փոփոխությունները երկրում, ու ժողովուրդը դա զգալու է: Դատարկ խոստումներ չենք տալու, մեր հաջողության գրավականը լինելու է արհեստավարժությունը, փորձը, ջանասիրությունը, կարգապահությունը եւ սերը երկրի նկատմամբ:

Մենք առաջարկելու ենք աշխատող երկրի կոնցեպտը, նորցի երկիրը վերածելու ենք շինհրապարակի: Առաջնահյին խնդիրէ դառնալու տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծումը ամեն տարի: Մեկ անգամ դա արվել է, վստահ եմ, որ ի վիճակի ենք դա կրկնել: Վերանալու են բիզնեսի նկատմամբ արհամարհանքը, ասֆալտին փռելու տեսարանները, ամեն ինչ արվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Մենք ունենալու ենք նոր գիտելիքահենք տնտեսություն, զարգացած գյուղատնտեսություն:Գերխնդիր է դառնալու բոլոր քաղաքացիների կյանքի որակի շեշտակի բարձրացումը:

Հաջորդը, պետական ապարատի մաքրության եւ արդյունավետության համար պայքարը դառնալու է կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն գործիքը, ոչ թե այն լոզունգները, որոնք այսօր են հնչեցվում, այլ կոնկրետ աշխատանք: Սուտռը բացառվելու է պետական համակարգում: Մենք դարձել ենք ստի աշխարհ, պետք է սկսենք այդ սուտը վերացնելուց:

Այսպիսին է մեր առաջնահերթությունների ոչ ամբողջական ցանկը: Խոստանում ենք միայն այն, ինչ ի վիճակի ենք անել:Ես միշտ հավատացել եմ մեր ժողովրդի աշխատասիրությանն ու ձեռներեցությանը: Մենք կառուցելու ենք երկիր, որով յուրաքանչյուր հայ կկարողանա հպարտանալ: մենք հասկանում ենք, որ ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը, ոչ ոք մեր փոխարեն չի ապահովելու տնտեձսական զարգացումը եւ երկրի զարգացումը: Այո, ունենք դաշնակիցդններ, բարեկամներ, բայց ոչ ոք մեր փոխարեն չի անելու այն գործը, որ պետք է անենք մենք: Մեզ հետ են լինելու, մեզ ձեռք են մեկնելու, բայց մեր ճակատագիրը մեր ձեռքում պետք է լինի, մենք ենք կառուցելու այն ամենը, ինչի մասին նշեցի իմ ելույթում: Մենք բերելու ենք արժանապատիվ խաղաղություն եւ բարգավաճում: Վստահ եղեք ամեն ինչ լավ է լինելու: Շնորհակալություն»:

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am