Հասան բանկային գաղտնիքին՝ բոլորի փողերը հաշվում են


Բանկային բոլոր հաշիվները, որոնցով մարդիկ ստանում են աշխատավարձ, թոշակ, խնայողություններ, ավանդներ և այլն, կկենտրոնացվեն մեկ միասնական ռեեստրում, որը վարելու է Կենտրոնական բանկը: Հայաստանյան բանկերում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու նախաձեռնությունը կառավարությանն է: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը համապատասխան փոփոխություն է առաջարկում «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում, որն արդեն գլխադասային հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և առաջիկայում կմտնի լիագումար նիստերի օրակարգ։
Նոր կարգավորումը, սակայն, հակասում է բանկային գաղտնիքի գաղափարին, որը վտանգավոր է բանկային համակարգի համար, քանի որ բանկային գաղտնիքի պահպանումը Հայաստանի բանկային համակարգի կարևոր ձեռքբերումներից է:
Կենտրոնացված ռեեստրում կներառվեն վերջին 5 տարիներին բացված, փակված և գործող բանկային հաշիվների մասին տվյալներ, բանկային պահատուփերի տրամադրման ու օգտագործման մասին տեղեկատվություն, բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման ու փակման օրվա ամսաթվերը և այլ` բանկային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։ Ռեեստրը չի նախատեսում տարանջատել պաշտոնատար անձանց ոչ պաշտոնատար անձանցից։ Այն չի պարունակելու նաև բանկային հաշիվների սկզբնական մնացորդի, ընթացիկ հաշվի, կատարվող տեղաշարժերի մասին տեղեկատվություն։ Եվ այդուհանդերձ, հեղինակների համոզմամբ, այս գործընթացը կարող է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոն հանցագործությունների ու փողերի լվացման բացահայտմանը, որով էլ հիմնավորվում է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։
Չնայած Կենտրոնական բանկը պարտավորվում է ապահովել իր տրամադրության տակ հայտնված՝ ՀՀ քաղաքացիների բանկային տվյալները, սակայն կա շատ մեծ ռիսկ, որ բանկային տվյալները հասու են լինելու իրավապահներին, որը բանկային գաղտնիքի կոպտագույն խախտում է։
Այսպես թե այնպես՝ Կենտրոնական բանկը միշտ էլ բավարար գործիքակազմ է ունեցել՝ ցանկացած անձի կամ կազմակերպության վերաբերյալ ստանալու բանկային ցանկացած ինֆորմացիա, եթե առաջացել է դրա անհրաժեշտությունը։ ԿԲ-ն իրավասու է բանկերից պարտադիր հարցումների պահանջով ստանալ հաշվետվություններ, ուսումնասիրություններ իրականացնել և այլն։
Փողերի լվացման, ապօրինի հարստացման և կոռուպցիայի դեմ պայքարն արդեն իսկ օրենսդրորեն ամրագրված է ԿԲ նպատակների և խնդիրների մեջ: Մասնավորապես, 5 մլն դրամ և ավելի կանխիկի մուտքագրման դեպքում պարտադիր կերպով հաշվետվություն է ներկայացվում ԿԲ, նույն բանն արվում է 20 մլն դրամ և ավել անկանխիկ գործարքների պարագայում:
Բայց պարզվում է՝ այսքանը բավարար չէ․ իշխանությունն ուզում է ավելին իմանալ, այդ պատճառով էլ նոր նախագծով ԿԲ-ին տրվում է լրացուցիչ գործառույթ։
«Եթե հիմա կարող է բոլոր բանկերին ներկայացվի պահանջ և սկսվի գործընթաց՝ այդ հաշիվները գտնելու, հավաքագրելու, վերլուծելու համար, ապա ռեեստրի դեպքում ընդամենը այդ հաշիվների մասին կենտրոնացված լիարժեք ինֆորմացիա կլինի»,– նոր ռեեստրի և գործող կարգավարումների տարբերությունը այսպես է մեկնաբանել ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Նրա խոսքով՝ կասկածելի դեպքերում, քրեական գործի ու դատական հարցման պարագայում, իրավապահներին կտրամադրվի ինֆորմացիա, բայց թե ում հաշվին ինչքան փող կա, ով որքան ծախսեց՝ շարունակելու է գաղտնի մնալ:
Բանկային ոլորտի մասնագետներն արդեն ահազանգում են, որ նոր նախաձեռնությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ բանկային ոլորտի վրա՝ առաջացնելով բացասական սպասելիքներ բանկի հաճախորդների շրջանում: Առանց այդ էլ՝ վերջին մի քանի տարվա ընթացքում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք բանկային գաղտնիքի պաշտպանվածությունը թուլացրել են: Այս ամենը կարող է բերել նրան, որ մարդիկ կարող են պարզապես շրջանցել բանկային համակարգը, շատերն էլ կարող են իրենց գումարները շրջանառել հարևան երկրների բանկային համակարգի միջոցով։
Կանխատեսվում է, որ նախաձեռնության ներդրումը կբերի բանկային խնայողությունների կրճատման, բացասական սպասումներ կձևավորի հաճախորդների մոտ, այսինքն՝ որևէ կերպ չի նպաստի բանկային համակարգի զարգացմանը, հակառակը՝ կնպաստի ոլորտի անկմանը։ Ընդ որում, այսպես կոչված կասկածելի բանկային փոխանցումների ռիսկն այս դեպքում, բացի բանկի հաճախորդից, կիսելու է նաև առևտրային բանկը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։


Հայկ Դավթյան

 

 

դիտվել է 5141 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am