Կրեմլն ընդդեմ ՆԱՏՕ-ի ընդլայնման. ինչպես կպատժի Պուտինը

Կրեմլն օրերս հայտարարեց, որ Ռուսաստանի սահմանների ուղղությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ի պատասխան քայլեր կձեռնարկեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ուկրաինայի խորհրդարանն ընդունեց մի օրինագիծ, որում նշված է, որ ՆԱՏՕ-ին անդամակցութունն այդ երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։ Մոսկվայում ավանդաբար կասկածանքով ու մտահոգությամբ են վերաբերվում Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը: «Մենք համարում ենք, որ դա սպառնալիք է մեր անվտանգության ու Եվրասիական տարածաշրջանում ուժերի հավասարակշռության համար։ Իհարկե, Ռուսաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սեփական շահերի և անվտանգության պաշտպանության համար»,- ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելելով՝ Ուկրաինայում ընթանում է քաղաքացիական պատերազմ, մինչդեռ, ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմաններից մեկը ներքին հակամարտությունների և վիճելի շրջանների բացակայությունն է։ Ուկրաինան արդեն օրենսդրական ակտով է ամրագրել դաշինքին անդամակցելու մտադրությունը: Դեռ փետրվարին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնել երկրում։ 2014-ի դեկտեմբերին Ուկրաինայի խորհրդարանը՝ Ռադան հրաժարվել էր Սահմանադրության այն դրույթից, որով ամրագրվում էր երկրի չեզոք կարգավիճակը։ Այդ ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ուկրաինան դեռ երկար ժամանակ չի կարողանա անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ Փորձագետների գնահատմամբ, Ուկրաինան առնվազն 20 տարի չի կարողանա անդամակցել դաշինքին։ Մի քանի օր առաջ` հունիսի 5-ին, ՆԱՏՕ-ին անդամակցեց Մոնտենեգրոն: Պաշտոնական Մոսկվան այդ կապակցությամբ ևս դժգոհություն հայտնեց: Դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այդ առնչությամբ նշել էր՝ ՌԴ-ն իրավունք չունի կասեցնել ընդլայնման գործընթացը, քանի որ դաշինքին անդամակցում են սուվերեն երկրները՝ իրենց ցանկությամբ. «ՆԱՏՕ-ն չի ընդլայնվում դեպի արևելք, արևելքի երկրներն են գալիս ՆԱՏՕ»։ Մինչդեռ պաշտոնական Մոսկվան բավական կոշտ արձագանքեց: Մոնտենեգրոն պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների թիվը հասցնելով 29-ի: Անդամակցության փաստաթուղթն այդ երկրի ներկայացուցիչներին փոխանցվեց երկուշաբթի օրը Վաշինգտոնում՝ Պետդեպարտամենտում տեղի ունեցած արարողության ժամանակ: Մոնտենեգրոն բալկանյան փոքր երկիր է, մոտ 14 հազար քկ տարածքով և 600 հազարից քիչ ավելի բնակչությամբ: Զինուժում ընդամենը 2000 զինվորականներ են ծառայում, սակայն, երկիրն Ադրիատիկի ծովափնյա տարածաշրջանում կարևոր դիրք է զբաղեցնում: Մոնտենեգրոյի անդամակցությունը նաև ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնման քաղաքականության փաստագրումն է՝ վերջին ութ տարվա ընթացքում որևէ նոր երկիր Հյուսիսատլանտյան դաշինքին չէր անդամակցել: Այս ամենից զատ, Մոնտենեգրոն նաև համարվում էր Ռուսաստանի հետ ամուր կապեր ունեցող երկիր, որը նախկին Հարավսլավիայի փլուզումից հետո մի քանի տարի Սերբիայի հետ դաշնություն էր կազմել՝ լիարժեքորեն անկախանալով միայն 2006 թվականին: ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունն այժմ գնահատվում է, որպես Բալկաններում Ռուսաստանի ազդեցության թուլացում: Դաշինքին անդամակցության փաստաթղթի հանձման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչը, արտգործնախարար Սրջան Դարմանովիչը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերեգը, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Թոմ Շենոնը: Շնորհավորելով Մոնտենեգրոյի մուտքը ՆԱՏՕ, դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է. «Այսօր Մոնտենեգրոն միանում է ՆԱՏՕ-ին, ունենալով հավասար տեղ՝ սեղանի շուրջ, հավասար ձայն՝ դաշինքում և անկախության երաշխիքներ: Մոնտենեգրոն որոշեց իր ճակատագիրը՝ միանալ դաշինքին, գնալ խաղաղության և ազատության ճանապարհով»: ԱՄՆ փոխպետքարտուղար Թոմ Շենոնն ընդգծել է՝ Մոնտենեգրոն հաստատեց իր դաշնակիցներին ընտրելու ինքնիշխան իրավունքը, չնայած «դրսի ճնշումներին»: Շենոնը վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը դաշինքի ընդհանուր պաշտպանության սկզբունքներին, որն ամրագրված է վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ հոդվածում: Մոնտենեգրոյի վարչապետը ՆԱՏՕ-ին անդամակցությունը պատմական է գնահատել, իր խոսքում հիշեցնելով այն ժամանակները, երբ Մոնտենեգրոն գտնվել է «մեծ երկրների ձեռքում»: «Սա պատմական իրադարձություն է մի երկրի ու ժողովրդի համար, որը 19-րդ և 20-րդ դարերում մեծ զոհողություններ է արել՝ ձգտելով պաշտպանել ազատ ապրելու և սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը»,- հայտարարել է վարչապետ Դուշկո Մարկովիչը, շարունակելով․ «Այլևս երբեք չի կրկնվի, որ որևէ մեկը մեր փոխարեն, մեր պետության փոխարեն, մեր թիկունքում որոշումներ ընդունի, ինչպես նախկինում էր, այսօր մենք նաև դա ենք նշում»: Բալկանյան այս փոքր երկրի միացումը ՆԱՏՕ-ին կարող է մեծացրեց դաշինքի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը: Մոսկվան հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին միանալու՝ Պոդգորիցայի կուրսը հակասում է Ռուսաստանի և Մոնտենեգրոյի հարյուրամյակների պատմություն ունեցող եղբայրական հարաբերություններին: Կրեմլը Մոնտենեգրոյի իշխանություններին մեղադրել է հակառուսական տրամադրություններ տարածելու մեջ: «Մոնտենեգրոյում շարունակվող հակառուսական հիստերիան միայն ափսոսանք է հարուցում», ասել է ՌԴ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության արարողությունից հետո. «Մոնտենեգրոյի թշնամաբար տրամադրված իշխանությունների վերաբերմունքին համապատասխան՝ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցների դիմել: Քաղաքականությունում, ինչպես ֆիզիկայում, ցանկացած գործողություն հակազդեցություն է առաջացնում»: Ի դեպ, Մոնտենեգրոն անցած աշնանը Ռուսաստանի հատուկ ծառայություններին մեղադրել էր հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Այդ մեղադրանքը Մոսկվան հակառուսական պրոպագանդա էր համարել: Շուրջ 620 հազար բնակչություն ունեցող Մոնտենեգրոյում մոտ 7 հազար ռուսներ են ապրում: Մոնտենեգրոյի Ադրիատիկի լողափերի մոտ 40 տոկոսի սեփականատերերն ազգությամբ ռուսներ են: Այդ լողափերը ռուսաստանցիների նախասիրած հանգստավայրերից են, ուր այցելող զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը ՌԴ-ից են: Չնայած պաշտոնական Մոսկվայի սպառնալիքներին, վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվան դժվար թե ՆԱՏՕ-ին անդամակցելու պատճառով Մոնտենեգրոյի դեմ գործուն քայլերի դիմի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am