Գեւ ջանը վերադարձել է… լույս աշխարհ է եկել զոհված զինծառայողի եղբայրը (լուսանկար)

2016 թվականի օգոստոսի 2-ին ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում ականի պայթյունից զոհված կրտսեր սերժանտ Գեւորգ Հարությունյանի մայրը՝ Անահիտ Վանյանը, դարձյալ մայրացել է: Մոտ մեկ տարի առաջ տիկին Անահիտը կորցրեց իր միակ որդուն՝ Գեւորգին: Երկու օր առաջ լույս աշխարհ եկավ Անահիտ Վանյանի որդին, ում կոչել է նույն անունով` Գեւորգ Հարությունյան: Անահիտ Վանյանի հետ Araratnews.am-ի առաջին զրույցը տեղի էր ունեցել այս տարվա ապրիլի 19-ին: Տիկին Անահիտը պատմել էր, որ Գեւորգի ծննդյան օրը վատ էր զգացել, հիվանդանոցում պարզվել էր, որ հղի է: Մայրական կրծքի տակ նոր կյանք էր ձեւավորվում: Այսօր արդեն տիկին Անահիտը դարձյալ գրկում է իր Գեւորգին՝ Գեւին: Նորածինը լույս աշխարհ է եկել հունիսի 11-ին՝ 2 կգ քաշով: «Հիմա նորմալ է երեխեն: Զոհված տղայիս անունն եմ դրել, իրա մի տարին դեռ չի լրացել, որոշեցի Գեւորգ Հարությունյան դնել, որ մեր տան մեջ ինքը միշտ լինի ու մեր հետ մշտապես ապրի»,- պատմեց մայրը, հավելելով, որ նորածինը նման է  ավագ որդուն՝ Գեւորգին: «Գծագիր է, որ արդեն մի քիչ դիմագծերը փոխվել են, ավելի է Գեւորգիս նմանվել, քաշով քիչ է ծնվել, բայց հայացքը որ նայում եմ, ոնց որ Գեւորգս այնտեղ պառկած լինի»,- ասաց տիկին Անահիտը: 19059994_1908636226078423_1094024872044063484_n Հետո ուրախությունն ու հուզմունքը խեղդում են: Նշում է` մտովի պատկերացնում է, որ Գեւորգը  տանը շրջում է: «Երազանքս է, որ ինքը տանը լիներ, իրա ախպորը դիմավորեր, իրա թագավոր ախպորը, իրա սիրած ախպերն է: Մտածում էի` աչքերս բացեմ, տղես ծաղկեփնջով գալիս է, մորը դիմավորում, ասում է` աչքերս լույս, ախպերս լույս աշխարհ էկավ…  էն էլ` աչքերս բացեցի, տեսա մենակ փոքր Գեւորս էր… Բերեցին ասեցին` Ան ջան, աչքդ լույս, տղեդ ծնվեց` երկրորդ Գեւորգը: Ուրախ բալիկ լինի, առողջ, Գեւորգիս կիսատ թողած գործերն էլ ինքը շարունակի»,- ասաց Անահիտ Վանյանը: Նա, ինչպես խոստացել էր, Գեւորգի անավարտ գործերն է շարունակում եւ ավարտին հասցնում: Դեռ ծառայության տարիներին Գեւորգ Հարությունյանը խոստացել էր, որ տունը վերանորոգելու է: Մայրն ասում է` որդու երազանքը ինքն է կատարել: Վերանորոգված տանն ապրելու է դարձյալ Գեւորգ Հարությունյանի հետ: «Բնականաբար, Գեւորգիս գծերով պիտի գնա, ոնց Գեւս է եղել, հումորով, ուրախ, ժպտերես, ընկերասեր: Որ նայում եմ վիդեոները, ասում եմ` մի՞թե էս ամեն ինչը հիշողություն է…»- ասաց տիկին Անահիտը: Մի քանի օրից տիկին Անահիտը հիվանդանոցից դուրս կգրվի: Նա իր Գեւորգի հետ կվերադառնա տուն: Նորածին Գեւորգը մեծանալու է նույն այն սենյակում, որտեղ իր մանկությունն է անցկացրել ավագ եղբայրը, ով զոհվեց հանուն հայրենիքի: Նրա աչքի առաջ հերոս եղբոր լուսանկարներն են: Հարությունյանների ընտանիքից Գեւորգն այլեւս երբեք չի բացակայելու: «Գեւ ջանը վերադարձել է…»- եզրափակում է տիկին Անահիտը: Araratnews.am

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am