Ցեղասպանություն՝ ամերիկահայերին, Ալիևին՝ հայերին բնաջնջելու «OK»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանին ազդակ տվեց, որ այն ոչ մի հետևանքի չի բախվի, այլ կպարգևատրվի՝ մի քանի հարյուր ռազմագերիների պահելու համար այն օրից, երբ նրանք պետք է ազատ արձակված լինեին, National Interest-ում գրել է Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող, հանրահայտ վերլուծաբան Մայքլ Ռուբինը։

Նա անդրադառնում է թեմային, որ ԱՄՆ-ի հայերը և հայկական սփյուռքը նշեցին նախագահ Ջո Բայդենի կողմից Անատոլիայի հայ բնակչության դեմ Օսմանյան դարաշրջանի ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Բայց հայերի տոնը կարճ տևեց: «Ընդամենը երկու օր անց, հայերը և ԱՄՆ Կոնգրեսը ոչ թե Պետդեպարտամենտից, այլ ավելի շուտ ադրբեջանական լրատվամիջոցներից իմացան, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանել է «Ազատության աջակցության մասին ակտի» 907-րդ բանաձևը`Ադրբեջանին ռազմական շարունակական աջակցություն տրամադրելու հնարավորություն տալով՝ հակառակ օրենքի տառին և ոգուն: Այս քայլը ներկայացնում է Պետդեպարտամենտի ցինիզմը վատթարագույն պայմաններում և, երկու կողմերին էլ հանգստացնելու փոխարեն, վստահությունը կարյունահոսի, ավելի կնվազեցնի ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում և իրականում կարող է մեծացնել նոր հակամարտության հավանականությունը»,-գրում է Ռուբինը:

Ռուբինն անդրադառնում է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների կողմից ներկայացվող պատճառաբանություններին։ Գրում է, որ որոշ գիտնականներ և արտաքին քաղաքականության մասնագետներ այս քննարկումները մի կողմ դրեցին և պարզապես պնդում էին, որ ԱՄՆ-ին պետք է Թուրքիան և Ադրբեջանը՝ որպես Ռուսաստանի դեմ պատվար: Ըստ նրանց, Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Սակայն, ինչպես գրում է Ռուբինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան բազմիցս փոխզիջման է ենթարկել ամերիկյան շահերը Ռուսաստանի (և Իրանի) նկատմամբ: Մինչդեռ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը: «Իհարկե, որևէ ողջամիտ չափանիշով՝ պատմական ճշգրտությամբ, բարոյականությամբ կամ ռեալիզմով, Հայոց ցեղասպանության ճանաչումը արդարացված էր, իսկ 907-րդ բանաձևից հրաժարո՞ւմը»,-գրում է Ռուբինը: 

«Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ մասը սահմանում է, որ ԱՄՆ-ի օգնությունը «հնարավոր չէ տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ նախագահը չի որոշել, և այդպիսով չի զեկուցել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ցուցադրական քայլեր է ձեռնարկում բոլոր շրջափակումները և Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի այլ ագրեսիվ գործածությունները դադարեցնելու համար»: Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին, Կոնգրեսը փոփոխություն կատարեց Ազատության աջակցության մասին օրենքում`թույլ տալով հրաժարվել 907-րդ բաժնից: Փոփոխությունը պահանջում էր, որ Պետդեպարտամենտի նշանակված պաշտոնյան հաներ Ադրբեջանի նկատմամբ արգելքը, եթե «անհրաժեշտ է աջակցել ԱՄՆ-ի ջանքերին՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու համար, անհրաժեշտ է միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ-ի զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար, կարևոր է Ադրբեջանի սահմանի անվտանգության համար. և չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելուն կամ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»:

«Ադրբեջանի և Թուրքիայի անակնկալ հարձակումը սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա, անկասկած խոչընդոտում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին», ըստ «Պանորամա»-ի, շարունակել է հեղինակը: Նա մատնանշում է, որ Ալիևը հերքեց հետագա բանակցությունների գաղափարը տարածքային վերագրավումից հետո, իսկ հետո ադրբեջանական հեռուստատեսությամբ նսեմացրեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահներին, որոնք պատասխանատու են խնդրի դիվանագիտական լուծման բանակցությունների համար: Ավելի հստակ խախտում չէր կարող լինել: Իմաստ չունի նաև Ադրբեջանը որպես հակաահաբեկչական կենտրոն ընդունելու իրատեսական ցանկությունը՝ հաշվի առնելով Ալիևի կողմից սիրիացի վարձկաններին ընդունելն ու օգտագործելը, որոնցից ոմանք կռվում էին Ալ Քաիդայի հետ կապված խմբավորումների կամ Իսլամական պետության համար:

Գուցե Պետդեպարտամենտի շրջանակներում դիվանագետները պնդում են, որ հրաժարվել 907-րդ բաժնից և շարունակել օտարերկրյա օգնությունն ու ռազմական օգնությունն անհրաժեշտ են Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ պահելու համար: Մի կողմ դրած ԱՄՆ օրենսդրության խախտումը և Կոնգրեսի հասցեին վիրավորանքը: Իրականում, Բլինքենի կողմից արգելքի հանումը նպաստում է ապագա դիվանագիտության խափանմանը, որովհետև դրանով սահմանվում է նոր չափանիշ, որը Ադրբեջանը կարող է ակնկալել գործել՝ առանց հետևանքների, եթե նրանք սպանում են ավելի քան յոթ հազար մարդ և միայն մի քանի հարյուր հազար են տեղահանում:

Բացի այդ, Բլինքենն ազդակ է տալիս Ադրբեջանին, որ այն ոչ մի հետևանքների չի բախվի, այլ պարգև կստանա, մի քանի հարյուր ռազմագերիներ պահելու համար։ Փաստորեն, այն, ինչ արեցին Բլինքենն ու նրա կովկասյան թիմը, դա խեղաթյուրելն է դիվանագիտության հնարավորությունը և պարգևատրում են ահաբեկչությունն ու պատանդ վերցնելը: Բլինքենը, մի հարվածով, ոչ միայն թուլացրեց բարոյական հստակությունը և մարդու իրավունքների շեշտադրումը՝ կապված Հայոց ցեղասպանության բանաձևի հետ, այլ նաև ազդակ տվեց ոչ միայն Ադրբեջանին, այլև Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին և այլ ագրեսորներին, որ պետդեպարտամենտը ոչինչ չարժե, իսկ ԱՄՆ օրենսդրությունն անիմաստ է։ Բարոյական համարժեքությունը բարդ չէ: Աշխարհում Միացյալ Նահանգների դիրքի համար դա կարող է աղետալի լինել»,-գրում է Ռուբինը։

Ամերիկյան քաղաքականության վերաբերյալ օտարերկրյա հեղինակի շարադրանքի հիմնական մտքերի մասին դեռ Բայդենի ճանաչումից անմիջապես հետո «Հայելին» զգուշացրել էր, որ Վաշինգտոնի կողմից տեղի է ունենում՝ Հայոց Ցեղասպանություն՝ հայերին, ամերիկյան զենք ու ագրեսիայի թույլտվություն՝ Ադրբեջանին կործանարար գործարքը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3332 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am