Հունիսին թուրք-ադրբեջանական դաշինքին հարվածելու հույս կա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հունիսին Եվրոպա կատարելիք իր այցի ժամանակ ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու պատրաստակամության մասին: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - հայտնել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Ջո Բայդենն իր առաջին արտասահմանյան ուղևորությունը կկատարի Մեծ Բրիտանիա, որտեղ նա կմասնակցի հունիսի 11-13-ը կայանալիք «Մեծ յոթնյակի» անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Այնուհետև Միացյալ նահանգների նախագահը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին:

Ռուս-ամերիկյան գագաթաժողովի անցկացման գաղափարը Ջո Բայդենն առաջ է քաշել ապրիլին, ինչն անակնկալ էր ամերիկյան դիտորդների համար: Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երրորդ երկրում քննարկել այն խնդիրները, որոնք լարվածության աճ են առաջացնում երկու երկրների միջև հարաբերություններում: Այդ խնդիրների թվում են Ուկրաինայի նկատմամբ ռուսական սպառնալիքը, ռուսական կիբերգրոհները ամերիկյան համակարգչային ցանցերի դեմ, Ռուսաստանում Ալեքսեյ Նավալնիի և նրա կողմնակիցների հետապնդումները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովի խոսքով՝ երկու նախագահների հանդիպման նախապատրաստումն ընթանում է ամբողջ թափով։ Քննարկվում են հունիսին կայանալիք հանդիպման կոնկրետ ժամկետները։
Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Լոնդոնում հայտարարել էր, որ Վաշինգտոնը ցանկանում է ավելի կայուն հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ագրեսիվ Կրեմլը կորոշի գործել:

Լոնդոնում, հիշեցնենք, անցնում է «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների՝ երկու տարվա ընթացքում առաջին ոչ օնլայն հավաքը։ Երեկվա նիստի քննարկման կենտրոնական թեմաներից էին Ռուսաստանն ու Չինաստանը։ Բլինքենը գրառում էր արել Twitter-ում՝ նշելով, թե պետք է միասին ստիպեն Ռուսաստանին կատարել ստանձնած միջազգային պարտականությունները: «Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի ուշադրություն դարձնենք Ռուսաստանի պահվածքին, պատասխանատվության ենթարկենք Ռուսաստանին նրա գործողությունների համար և ճնշում գործադրենք Մոսկվայի վրա, որպեսզի նա կատարի իր միջազգային պարտավորությունները», - Twitter-ի իր էջում գրել է Բլինքենը:

Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը Բլինքենի հաղորդագրությունը ռեպոստ է արել և հավելելով, թե «Ռուսաստանը պետք է կատարի իր պարտավորությունները Մինսկի համաձայնությունների շրջանակներում և բարեխղճորեն աշխատի Ուկրաինայի արևելքում հակամարտության դադարեցման ուղղությամբ»։ «Մոսկվան նաև պետք է դադարեցնի Ղրիմի անօրինական օկուպացիան», - գրել է Փրայսը։

Հիշեցնենք, որ Ռուս-ամերիկյան հարաբերությունները հերթական անգամ կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ ամերիկյան հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բայդենը հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ Պուտինը մարդասպան է, դրական էր պատասխանել։ Մոսկվան այս սկանդալային հայտարարության բավականին զուսպ արձագանքեց, իսկ Միացյալ Նահանգների նախագահն էլ ավելի ուշ անսպասելի հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ երրորդ երկրում։

Իրականում, հունիսին կայանալիք Բայդեն-Պուտին հանդիպումը կլինի մեծ քայլ, ոչ աշխարհում, բոլոր անկյուններում փոքր-ինչ հանդարտություն սփռելու հարցում: Այնպիսի մթնոլորտ է ստեղծել, կարծես, ամբողջ աշխարհը համաշխարհային պատերազմից կես րոպե պակաս վիճակում լինի:

Պուտին-Բայդեն շփումը ուղղակի ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, թուրքական ազդեցությունը չեզոքացնելու ու ԵԱՀԿ Մինսկի խումբը վերակենդանացնելու հարցում:

Անկախ նրանից, որ Պուտին-Բայդեն մեկ հանդիպումը ճակատագրական որևէ հարց չի լուծի, բայց կարող է հիմք դառնալ երկխոսությանը, որը բխում է տվյալ դեպքում Հայաստանի և Արցախի շահերից, և հակասում է թուրք-ադրբեջանական դաշինքի շահերին:

Այնպես որ, սպասենք այդ հանդիպման արդյունքներին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3912 անգամ
Լրահոս
Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am