Սերժ Սարգսյանը կզոհաբերի՞ իր հավատարիմ զինվորներին

Անցած շաբաթ որոշակի հստակություն մտցվեց ընդդիմադիր դաշտում եւ հայտարարվեց ՀՀԿ-Հայրենիք կուսակցությունների դաշինք կազմելու մասին, որը երկար բանակցությունների արդյունք էր: Իհարկե, կային թե հանրային, թե քաղաքական սպասումներ, որ ընդդիմությունը, մասնավորապես, Հայրենիքի փրկության շարժման առաջնորդողները ընտրություններին կգնան մեկ ճակատով, որը իշխանափոխության ռեալ հնարավորություն կստեղծեր, բայց ոչինչ դեռ կորած չէ, եթե ընդդիմության դաշտում սինխրոնիզացված աշխատեն, չխանգարեն մեկմեկու՝ թիրախում ունենալով բացառապես իշխանություններին:

Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ մամուլի հրապարակումների, երկու ուժերի հետ դաշինքով է մտադիր գնալ ընտրությունների՝ Դաշնակցության եւ Վահե Հակոբյանի Վերածնված Հայաստան կուսակցությունների, թեպետ պաշտոնապես դեռ չի հայտարարվել, քանի որ բանակցությունները դեռեւս չեն հասել վերջնահանգրվանին: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, օրինակ, նույնպես հակված է միանալու Քոչարյան դաշինքին, թե ինչպես կավարտվեն բանակցությունները, կիմանանք մոտ ժամանակում: Բոլոր դեպքերում առանձին մասնակցության պարագայում ընդդիմության թիվ մեկ խնդիրը պետք է լինի իրար չխփելը, իշխանության ջրաղացին ջուր չլցնելը, իսկ ընտրություններից հետո կարելի է մտածել դաշինք ձեւավորելու մասին:

Սակայն մամուլում տեղ գտած հրապարակումները նման լավատեսության հիմք չեն տալիս եւ մրցակցություն ու տարաձայնություններ կան նախեւառաջ ներթիմային, ներդաշինքային տիրույթում: Գրվեց, որ, օրինակ, Արթուր Վանեցյանը կողմ չէ նախընտրական ցուցակում ընդգրկել կարկառուն Հանրապետականներին, որոնց նկատմամբ հանրային որոշակի բացասական կարծիք է ձեւավորվել, ընդ որում՝ դա ձեւավորվել է հատկապես Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին եւ իշխանությունների գեներացիայի արդյունքում: Խոսքը Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Վահրամ Բաղդասարյանի եւ այլոց մասին է, որոնք փաշինյանական խունտայի ձեռամբ ներկայացվել են իբրեւ նախկինների հավաքական կերպարներ:

Սակայն սա կլինի մեծագույն սխալ եւ կնշանակի ընդունել իշխանության խաղի կանոննեը, տրվել նախկինների նկատմամբ այս իշխանության ձեւավորած ֆեյքային իրականությանը: Ընդհանրապես, իսկզբանե էր պետք ջախջախել նախկիններին բոբո սարքելու, նախկիններով մարդկանց աչքը վախեցնելու փաշինյանական մարտավարական գիծը, եւ պետք էր հեղափոխության առաջին իսկ օրերից նախկինները ոչ թե ներողություն խնդրեին հանրությունից, այլ համարձակ խոսեին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում հաստատվել է ապազգային իշխանություն, որն ընդունակ է ամեն չարիքի: Առավել եւս հիմա, երեք տարի անց նույնիսկ ամոթալի է համեմատել նախկիններին ներկաների հետ՝ ոչ կրթական, ոչ բարոյական, ոչ պրոֆեսիոնալ, ոչ հայրենասիրական ու ազգային եւ ոչ մի մակարդակում: Սիրում ենք, թե ոչ Աշոտյանին կամ Շարմազանովին, ընդունում ենք նրանց քաղաքական հայացքները, չենք կարող չխոստովանել, որ նրանք կամային, սկզբունքային եւ հավատարիմ մարդիկ են, երեք տարի առաջ սկսված հեղափոխությունից հետո նախկիններից շատերը դավաճանեցին թիմին, առաջնորդին, այս մարդիկ հանրային մեծ ճնշման, պարսավանքի ներքո էլ հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին ու գաղափարներին՝ կանգուն մնալով կուսակցության առաջնագծում եւ իրենց վրա վերցնելով ամենադաժան հարվածները: Գործող իշխանությունում շատերը նույնիսկ կերազեն նրանց ինտելեկտի, փորձառության եւ կրթվածության աստիճանին մոտենալ եւ, իրապես նոնսենս կլինի, եթե Սերժ Սարգսյանը զոհաբերի իր հավատարիմ զինվորներին՝ ընդունելով Վանեցյանի պահանջը:

Անի Սահակյան

դիտվել է 5288 անգամ
Լրահոս
Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի մասով Հակակոռուպցիոն կոմիտեն ՔԿ նյութեր է ուղարկել, որը կապված է կոռուպցիայի հետ Պետք է ի վիճակի լինենք ստեղծել «Հայաստանի հաղթանակի նախագիծ». քաղաքագետ Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն. Արման Աբովյան ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի. Մասադիկով Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից Ռուբեն Ռուբինյանն ինչու՞ է մինչև հիմա ազատության մեջ․ Էդգար Ղազարյան (video) «Էդ ինչի՞ց եք սենց ոգևորվել»․ լրագրողը՝ ՔԿ նախագահին (video) 56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար․ Աննա Գրիգորյան (video) Ինչպես Ագնեսա Խամոյանն ԱԺ միջանցքում «պատին դեմ տվեց» ՔԿ նախագահին (video) ՇՏԱՊ․ ՔԿ նախագահի «անադեկվատ պահվածքն» ԱԺ միջանցքում (video) Ծառուկյանի դստեր մասին ինչու՞ նման նյութ հրապարակեցիք․ ՔԿ նախագահը պոռթկաց (video) «Կոռուպցիոն մեղադրանք «Շիշ բռնողի» վրա՞․ ի՞նչ է անում Նիկոլը»․ ՔԿ նախագահը խոսեց (video) «Չփորձե՛ք այդ հարցն ինձ տալ»․ ՔԿ նախագահը սկսեց գոռալ լրագրողների վրա (video) «Այ մտքի գիգա՛նտ, Գևորգ Պապոյանին հենց հիմա ասա՝ հրաժարական տա»․ տնտեսագետը՝ Փաշինյանին (video) «Պատասխա՛ն եք տալու․ Ծառուկյանի դստեր անձնական կյանք եք մտել» (video) Նոր ՔԿՀ ունենալը կարիք է մեզ համար․ Գալյան Հայոց Հովվապետը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը Գլուխը պատին տվող, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք․ Հովսեփյան Ձեր տղամարդկային արժանապատվությունը չնվաստացա՞վ․ Աննա Գրիգորյանը խայտառակեց ՔԿ նախագահին (video) Բարոյականություն զուրկ․․․ Լարիսա Ալավերդյանի կոշտ խոսքն՝ ուղղված Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Թշնամին զավթել է Հայաստանը․․․ մեր երկիրն ի՞նչ են սարքել․ Բագրատ Սրբազան (video) Մեծ ծավալով նույնատեսակ ապրանքի մուտքը ՔԿՀ պետք է արգելվի. Գալյան Ջհագիրյա՛ն, հիշու՞մ ես՝ զանգեցիր Քոչարյանին, ինչ ասեցիր․․․ (video) ՔԿՀ-ներում աղետալի թվեր են, 27 ողբերգական դեպք 1 տարում․ Գալստյանը սարսափելի թվեր հրապարակեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am