Խաչատուրովի չգալը մեր ամենամեծ բաղթողումն է. այդ չգալու մեջ կար առեղծված․ Անդրանիկ Քոչարյան (video)

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի զեկույցը գտնվում է առաջին բաժնում, և գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացած մեկը կարող է ծանոթանալ թե՛ զեկույցին, թե՛ զեկույցի հիմքում դրված բոլոր նյութերին, և ձայնագրություններին, որոնք իրենցից էական արժեք են ներկայացնում՝ սկսած այն ժամանակվա քաղաքական ղեկավարների ձայնագրություններից՝ նախագահ, վարչապետ, ԱՀ ՊԲ, ՀՀ ՊՆ զորքերի հրամանատարներ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե ինքը կցանկանար, որ զեկույցը հրապարակվեր, քանի որ մեծածավալ աշխատանք է կատարվել։

Հարցին՝ Խաչատուրովի չգալով ինչ հարցի պատասխան չեն ստացել, Քոչարյանն արձագանքեց՝ թե այդ ժամանակ Խաչատուրովն ինչ է խոսել Մոսկվայում։

Դիտարկմանը, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է գնացել հանձնաժողով, Քոչարյանն արձագանքեց, թե նա ասել է՝ այդքան տեղյակ չէ։

Հարցին՝ ի վերջո, Ապրիլյան պատերազմում հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, Քոչարյանն արձագանքեց․

«Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել է Իլհամ Ալիևին, բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմը ունի 1994-ի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացման գծի խախտում, և դա՝ հօգուտ Ադրբեջանի, հիմա մենք հաղթե՞լ ենք, թե՞ չէ։ Այն դիրքերում, որոնցում իրականացրել է գործողություններ, այդ դիրքերի առավելությունները պահել է»,-ասաց նա։

դիտվել է 716 անգամ
Լրահոս
Նորից ուսուցիչ է ձերբակալվել ․«Հրապարակ» 1500 հոգանոց սեւ ցուցակ կա․ «Հրապարակ» Հայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» Ընդդիմադիրների ունեցվածքը՝ իշխանությունների թիրախո՞ւմ․ ինչ է կատարվում Երևանում․ «Ժողովուրդ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ նորաթուխ ՔՊ պատգամավոր Նելլի Բավեյանը․ «Ժողովուրդ» Կապանում իրավիճակը թեժանում է. իշխանությունը «պլան» ունի. «Ժողովուրդ» Starlink-ը լիովին վերականգնել է Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իր աշխատանքը Մոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. Լավրով Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. «Հետք» Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Սիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել Պուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա Ալիևը մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am